Սերոբյան. «Տխուր եմ, քանի որ չհաղթեցինք»
Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը խոսել է Մոլդովայի թիմի հետ կայացած ընկերական հանդիպման մասին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Շատ ուրախ եմ, որ հավաքականում խփեցի երկար սպասված առաջին գոլս, բայց, միևնույն ժամանակ, տխուր եմ, քանի որ չհաղթեցինք։ Շատ արժանի էինք հաղթանակին։
Շատ պահեր ունեինք, որոնք պարտավոր էինք իրացնել։ Ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք։ Ընկերական հանդիպում էր, ու պետք է դասեր քաղենք, շարժվենք առաջ»,- ասել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը։
Մոլդովայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը Սերոբյանի գոլի շնորհիվ 89-րդ րոպեին բացել է հաշիվը, բայց մրցակիցը 90+1-ին խփել է պատասխան գնդակը` կորզելով ոչ-ոքի։
22-ամյա եզրայինն ազգային թիմում մասնակցում էր 28-րդ հանդիպմանը` խփելով առաջին գոլը։
Կարդացեք նաև`
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml