Ապրիլի 7-ին ՖԻՖԱ -ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականն այդ աղյուսակում իր դիրքը բարելավել է 9 հորիզոնականով՝ 99-ից բարձրանալով 90-րդ տեղ։ Այդ ցուցանիշով Հայաստանը եվրոպական հավաքականների շրջանակում գրանցել է լավագույն արդյունքը։ Երկրորդ լավագույնը Սերբիայի հավաքականն է, որը բարելավել է 5 հորիզոնականով՝ 30-ից դառնալով 25-ը։ […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ J խմբի շրջանակում 1։2 հաշվով անսպասելի պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից։ Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, «բունդեսմանշաֆթը» գրեթե 20 տարի չէր պարտվել աշխարհի առաջնությունների որակավորման փուլերի շրջանակում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացիները վերջին անգամ ԱԱ որակավորման փուլերի շրջանակում պարտվել էին 2001 թվականի սեպտեմբերի 1-ին՝ […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը J խմբի շրջանակում Դույսբուրգում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից Յոաքիմ Լյովի սաները տիրել էին նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալը մի քանի անգամ կարող էին բացել խաղի հաշիվը , սակայն նպաստավոր դիրքերից գերմանացիները բազում գոլային պահեր փչացրին։ Հյուսիսմակեդոնացիներն էլ առաջին կեսում իրենց միակ […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Լեհաստանի հավաքականի ճամբարում վնասվածք է ստացել։ Ինչպես տեղեկացնում է մյունխենյան ակումբի Twitter-ի պաշտոնական էջը, 32-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի Անդորրայի դեմ խաղում՝ վնասելով աջ ծնկի հյուսվածքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Լևանդովսկին վնասվածքի պատճառով բաց կթողնի 4 շաբաթ։ Այսպիսով, լեհ հարձակվողը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/4 […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հիանալի հաղթանակ տարավ Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։ Այդ հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը Գերմանիայի հավաքականի հետ 6-ական միավորով գլխավորեց J խմբի մրցաշարային աղյուսակը, ինչը չի վրիպել նաև ՖԻՖԱ-ի աչքից` աշխարհի առաջնությունների Twitter-ի պաշտոնական էջում կատարելով գրառում․ «😮Հայաստանը շոկի […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում Գերմանիայի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ռումինիայի հավաքականի դեմ։ Հանդիպումը երկու հավաքականներն էլ ակտիվ մեկնարկեցին՝ փոխանակվելով մեկական գոլային պահերով։ 9-րդ րոպեին հաշիվը բացելուն մոտ էր Կայ Հավերցը, սակայն գերմանացիների հարձակվողի հարվածից հետո Ռումինիայի հավաքականին փրկեց դարպասապահ Ֆլորին Նիցեն։ Շատ չանցած՝ 13-րդ րոպեին, ռումինացիների պատասխանը չուշացավ, սակայն […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման 1-ին տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։0 հաշվով դժվար հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ։ Մեր ընտրանու կազմում հիանալի հանդիպում անցկացրեց աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյան ը , ով մասնակցեց ողջ հանդիպմանը։ Հովոյի հիանալի մրցելույթը չի վրիպել հեղինակավոր Whoscored վիճակագրական կայքի կողմից, որն էլ Հովոյին տվել է ընդհանուր 8․64 գնահատականը՝ ընգրկելով նրան […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին հանդիպման շրջանակում J խմբում ընդգրկված Գերմանիայի հավաքականն ընդունեց Իսլանդիայի ընտրանուն։ Խմբի ակնհայտ ֆավորիտն, ինչպես և սպասվում էր, հանդիպման հենց մեկնարկից խաղի ղեկն իր ձեռքում վերցրեց և շատ արագ առաջ անցավ հաշվի մեջ։ 3-րդ րոպեին առաջին իսկ լուրջ գրոհի ժամանակ, Սերժ Գնաբրիից ստանալով փոխանցում, Լեոն Գորեցկան բավական գեղեցիկ հարվածով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, «բունդեսմանշաֆթի» երկու ֆուտբոլիստներ Յոնաս Հոֆմանը («Բորուսիա Մյունխենգլադբախ») և Մարսել Հալշտենբերգը («Լայպցիգ») վարակվել են կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակակիրների մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։ Երկու ֆուտբոլիստներն էլ ինքնամեկուսացել են։ Հոֆմանի ու Հալշտենբերգի վարակվելուց հետո Գերմանիայի հավաքականի մյուս բոլոր ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը և աշխատակիցները թեստավորվել են․ բոլոր թեստերի պատասխանը […]
Ավելին
Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը բաց կթողնի «բունդեսմանշաֆթի» առջիկա երեք հանդիպումները, որոնք կայանելու են աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, Կրոսը հավաքականի ճամբար էր ժամանել արդեն ունենալով մկանային խնդիրներ։ Լրացուցիչ բուժզննումից հետո պարզ դարձավ, որ վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է, և 31-ամյա ֆուտբոլիստը չի […]
Ավելին
1 10 11 12 13 14 17

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023