Օրեր առաջ մեկնարկել էր Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլը։ Որակավորման փուլին մասնակցում էին լատինաամերիկյան բոլոր 10 հավաքականների Մ-23 թիմերը, որոնք նախնական փուլում բաժանվել էին երկու խմբի` 5-ական մասնակցով։ Խմբերի լավագույն երկու հավաքականները դուրս եկան եզրափակիչ հատված։ Եզրափակիչ խմբում էլ առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականները նվաճեցին օլիմպիական խաղերի ուղեգիր։ […]
Ավելին
«Հերտայի» կենտրոնական հարձակվող Մաթեուս Կունյան շուտով կդառնա «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլիստ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբներն արդեն հասել են վերջնական համաձայնության` ստորագրելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ «Հնդկացիները» 22-ամյա հարձակվողի դիմաց վճարելու են 30 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Մադրիդյան ակումբն այժմ պլանավորում է, թե բրազիլացի հարձակվողը երբ պետք է բուժզննում անցնի […]
Ավելին
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչում մրցեցին Բրազիլիայի և Իսպանիայի օլիմպիական հավաքականները։ Հանդիպումը մեկնարկեց բավական զգուշավոր և հավասար պայքարում. կողմերը չէին ցանկանում ռիսկի դիմել, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում բրազիլացիներն սկսեցին տիրել նախաձեռնությանը, ինչի արդյունքում 38-րդ րոպեին վաստակեցին 11-մետրանոց։ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայի Սիմոնը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Մաթեուս Կունիանի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր […]
Ավելին
Տոկիո-2020-ի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչում մրցում են Իսպանիայի ու Բրազիլիայի օլիմպիական հավաքականները։ Իսպանիայի հավաքականի կազմից այդ հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է նաև Պեդրին։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 18-ամյա կիսապաշտպանը 2020/21 մրշցարջանում անցկացնում է արդեն իր 73-րդ հանդիպումը։ Երիտասարդ կիսապաշտպանը, մեկ մրցաշրջանի շրջանակում անցկացրած խաղերի քանակով, անհավանական ռեկորդ է սահմանել։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» և […]
Ավելին
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի եզրափակչի շրջանակում Յոկոհամայի «Միջազգային» մարզադաշտում կմրցեն Բրազիլիայի ու Իսպանիայի օլիմպիական հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 15:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարում մոտենում է ավարտին 1/4 եզրափակչի փուլը։ Բրազիլիայի օլիմպիական հավաքականը «Սայիտամա» մարզադաշտում մրցեց Եգիպտոսի ընտրանու դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպման հենց մեկնարկից «պենտակամիպոնները» տիրեցին նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալն առաջ անցան հաշվի մեջ. 37-րդ րոպեին Ռիչարլիսոնի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Մաթեուս Կունյան։ Երկրորդ խաղակեսում էլ, ճիշտ է, բրազիլացիները շարունակում էին ավելի […]
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում ավարտվեց ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլը, որի արդյունքում 8 հավաքականներ դուրս եկան մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Քառորդ եզրափակչի շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները. Իսպանիա – Կոտ դ’Իվուար Ճապոնիա – Նոր Զելանդիա Բրազիլիա – Եգիպտոս Հարավային Կորեա – Մեքսիկա Մրցաշարի կիսաեզրափակչում միմյանց մրցելու են Իսպանիա – Կոտ դ’Իվուար/Ճապոնիա – Նոր Զելանդիա և Բրազիլիա – Եգիպտոս/Հարավային Կորեա – […]
Ավելին
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի շրջանակում մոտենում է ավարտին խմբային փուլը։ Վերջին` 3-րդ տուրում, Բրազիլիայի օլիմպիական հավաքականը D խմբում մրցեց Սաուդյան Արաբիայի ընտրանու դեմ։ «Պենտակամպիոնները» բավական արագ բացեցին խաղի հաշիվը. 14-րդ րոպեին Կլաուդինիոյի իրացրած անկյունայինից հետո Մաթեուս Կունյան գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց բրազիլացիներին։ Խփած գոլից հետո էլ Անդրե Ժարդինի սաները 20-րդ րոպեին հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորություն […]
Ավելին
Բրազիլական ու ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն օլիմպիական խաղերին մասնակցել է միայն մեկ անգամ` 1996 թ. Ատլանտայում, սակայն հետաքրքիրն այն է, որ այդ մրցաշարին նա հանդես չէր գալիս իր հանրահայտ անունով, այլ մարզաշապիկին գրված է եղել «Ռոնալդինիո»։ Այո՛, այո՛, դուք ճիշտ կարդացիք։ Ռոնալդո, «Ֆենոմեն», «Ատամիկ», «R9»։ Այս անուններից յուրաքանչյուրը բոլորն են հիշում, քանի որ խոսքն […]
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում ավարտվեց ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրը, որի վերջին խաղում մրցաշարի գործող չեմպիոն Բրազիլիայի օլիմպիական հավաքականը D խմբի շրջանակում մրցեց գործող փոխչեմպիոն Գերմանիայի օլիմպիական ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսում հարավամերիկացիները քարը քարի վրա չթողեցին «բունդեսմանշաֆթին»` մրցակցի դարպասն ուղարկելով երեք գնդակ։ Հատկանշական է, որ բրազիլացիների բոլոր գոլերն իր անվան դիմաց գրանցեց Ռիչարլիսոնը և դարձավ […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023