Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ մրցում է Բրեմենի «Վերդերի» դեմ։ Հանդիպման 24-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Միլոտ Ռաշիկան հիանալի անցում կատարեց և հեռահար հարվածով գրավեց Մանուել Նոյերի դարպասը՝ բացելով հաշիվը։
Ավելին
Այս weekend-ը նույնպես հիանալի հանդիպումների պակաս չի ունենա։ Կհաջողվի՞ «Ինտերին» պահպանել առաջատարի դիրքը, թե՞ «Յուվեն» կրկին կշրջանցի, կհաջողվի՞ «Բարսելոնային» ու «Ռեալին» Կլասիկոյից առաջ դժվար արտագնա խաղերում տանել հաղթանակներ, կշարունակե՞ն Մարկուս Ռեշֆորդն ու Ջեյմի Վարդին տխրեցնել մրցակիցներին, իսկ ի՞նչ արդյունք կգրանցվի Ա սերիայի բացահայտումներ դարձած «Կալյարիի» և «Լացիոյի» միջև կայանալիք հանդիպմանը, Մյունխենգլադբախի «Բորուսիան» կպահպանի՞ առաջատարի դիրքը, […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի մեկարկային խաղում «Հոֆֆենհայմը» սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվեց «Աուգսբուրգին»։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆիլիպ Մաքսը, իսկ Ֆրեդերիկ Յենսենն ու Յագոն աչքի ընկան մեկ անգամ։ «Հոֆենհայմի» կազմում աչքի ընկան Ռոբերտ Սկովը և Յուրգեն Լոկադիան։ Նշենք նաև, որ «Հոֆֆենհայմի» կազմում հանդիպմանն ամբողջությամբ մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը՝ աչքի չընկնելով […]
Ավելին
Մեկնարկում է Բունդեսլիգայի 15-րդ տուրը։ Տուրի մեկնարկային հանդիպման շրջանակում իրար դեմ կմրցեն «Հոֆֆենհայմն» ու «Աուգսբուրգը»։ Նշենք, որ տանտերերի մեկնարկային կազմում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Հոֆֆենհայմ» – 1․Բաուման, 3․ Կադրբաեկ, 25․ Ակպոգումա, 4․ Բիչակչիչ, 29․ Սկով, 16․ Ռուդի, 11․ Գրիլիչ, 9․ Բեբու, 18․ Սամասեկու, 23․ Ադամյան, […]
Ավելին
Երեկ հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները։ Վերջին երկու ներկայացուցիչները դարձան «Ատալանտան» և «Ատլետիկո Մադրիդը»։ 1/8 եզրափակչում Պրեմիեր լիգան կներկայացնեն «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին», Լա լիգան՝ «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Վալենսիան», Բունդեսլիգան՝ «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը», «Լայպցիգը», Ա Սերիան՝ «Յուվենտուսը», «Նապոլին», «Ատալանտան», Լիգա 1-ը՝ ՊՍԺ և «Լիոնը»։ Այսպիսով, մրցաշարի պատմության մեջ […]
Ավելին
Դորտմունդի «Բորուսիայի» և Բելգիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Աքսել Վիտցելը վնասել է դեմքը՝ տանն անհաջող ընկնելու պատճառով և բաց կթողնի 2019 թվականի վերջնամասը։ Դեպքի մանրամասները հայտնի չեն, սակայն ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ խաղացողը ենթարկվել է վիրահատության։ Խաղացողն արդեն դուրս է գրվել հիվանդացոցից և վերականգնողական մնացած հատվածը կանցկացնի տնային պայմաններում։
Ավելին
Weekend-ին կայացավ գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրը։ Մյունխենգլադբախի «Բորուսիան» շարունաում է զարմացնել, «Լայցպիգը» առաջնության շրջանակում տանում է վեցերորդ անընդմեջ հաղթանակը, «Բավարիան» նույնիսկ եվրագավաթային գոտուց դուրս մնաց, իսկ դորտմունդցիները փորձում են հետ չմնալ։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մյունխենգլադբախի «Բորուսիա-Պարկ» մարզադաշտում, որտեղ առաջնության առաջատար «Բորուսիան» հյուրընկալել էր գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային» և տարավ կամային հաղթանակ՝ 2։1 հաշվով։ Մյունխենյան […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայում 13-րդ տուրը մոտենում է ավարտին։ Ավարտված հանդիպումների տեաությունը` ստորև։ Գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» շարունակում է վերուվար ելույթներով հանդես գալ։ Նիկո Կովաչին հեռացնելուց հետո, թվում էր՝ ակումբի խաղը կարգավորովում է, սակայն այս տուրում սեփական հարկի տակ անակնկալ պատրություն կրեցին Լևերկուզենի «Բայերից»։ «Բայերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեոն Բեյլին, իսկ մյունխենցիների միակ գնդակը խփեց Թոմաս […]
Ավելին
Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Յուրգեն Կլինսմանը նշանակվել է Բեռլինի «Հերտայի» գլխավոր մարզիչ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կլինսմանը նախկինում մարզել է Գերմանյաի և ԱՄՆ-ի հավաքականները, ինչպես նաև Մյունխենի «Բավարիան», իսկ 2016 թվականից մնացել էր առանց աշխատանքի։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանը «Հերտան» 12 խաղից զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
Ավելին
Մեկնարկել է գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրը։ Մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մցրում էր հետնապահ «Պատերբորնի» դեմ։ Առաջին խաղակեսի ընթացքում հյուրերին հաջողվեց, անակնկալ կերպով, 3 գնդակ ուղարկել Ռոման Բյուրկիի պաշտպանած դարպասը։ Հետնապահների կազմում դուբլով աչքի ընկավ Շտերլի Մամբան, իսկ Հերրիտ Հոլտմանն աչքի ընկավ մեկ անգամ։ Երկրորղ խաղակեսում Լուսիեն Ֆավրի սաներին հաջողվեց ուշքի գալ […]
Ավելին
1 46 47 48 49 50

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023