Հանսի Ֆլիկն անհավանական ռեկորդ է սահմանել

Հանսի Ֆլիկն անհավանական ռեկորդ է սահմանել

31/05/2020 - 12:12

Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Բավարիան» 5։0 հաշվով առավելության հասավ «Ֆորտունա Դյուսելդորֆի» նկատմամբ։

Մյունխենյան ակումբը գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ մասնակցել է 25 հանդիպման և տարավ 22-րդ հաղթանակը։ Այդ կերպ Հանսի Ֆլիկը գերազանցեց Պեպ Գվարդիոլայի արդյունքը, որը 21 հաղթանակ էր տարել առաջին 25 խաղում։

Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, այդ ցուցանիշով Բունդեսլիգայի շրջանակում Ֆլիկը դարձել է «Բավարիայի» պատմության լավագույն մարզիչը 1965 թվականից ի վեր, երբ մյունխենյան ակումբը սկսեց հանդես գալ ներքին առաջնությունում։

Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկը նախորդ տարվա նոյեմբերին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Նիկո Կովաչին, և այս ընթացքում մյունխենյան ակումբը կրել է ընդամենը երկու պարտություն։ «Բավարիան» 1։2 հաշվով պարտվել է «Բայերին», նույն հաշվով՝ «Բորուսիա Մյունխենգլադբախին», իսկ «Լայպցիգի» դեմ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0։ Մյունխենյան ակումբը Ֆլիկի գլխավորությամբ մյուս հանդիպումներում հաղթել է։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023