ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Անգլիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմի նկատմամբ։ Հանդիպումը մեկնարկեց շատ անսպասելի, քանի որ արդեն 7-րդ րոպեին Բրայան Սիպենգան առաջ մղեց Կոնգոյին։ Բաց թողած գոլից հետո անգլիացիները տիրեցին նախաձեռնությանը և գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն։ Այդուհանդերձ, Թոմաս Տուխելի գլխավորած թիմը միայն 75-րդ […]
Ավելին
«Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը կարծում է, որ կդառնա աշխարհի չեմպիոն, հայտնում է COPE-ն։ «Երբ որևէ մրցաշար է մեկնարկում, ես մտածում եմ, որ կհաղթեմ այն։ Հենց դա եմ այժմ մտքումս պահում։ Կարծում եմ` կհաղթեմ այս աշխարհի առաջնությունը»,- ասել է 18-ամյա ֆուտբոլիստը։ Իսպանիայի հավաքականն ԱԱ-2026-ում դուրս է եկել 1/16 եզրափակիչ, որտեղ հուլիսի 2-ին […]
Ավելին
Խիլբերտո Մորան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Էկվադորի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղին (2:0)` դառնալով Մունդիալների պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը հանդես է եկել փլեյ-օֆֆ-ում, տեղեկացնում է Opta-ն։ Մեքսիկական «Տիխուանայի» կիսապաշտպանը հանդիպման օրը եղել է 17 տարեկան և 259 օրական։ Պատանի կիսապաշտպանն այդ ցուցանիշով զիջել է միայն «Ֆուտբոլի արքա» Պելեին։ Պելեն Բրազիլիայի […]
Ավելին
Ռոնալդ Կումանն ազատվել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է «Նարնջագույնների» մամուլի ծառայությունը։ 63-ամյա մասնագետը պաշտոնը զբաղեցնում էր 2023թ. հունվարի 1-ից։ Նա ազգային թիմը մարզել է նաև 2018-20 թվականներին։ Նիդերլանդների հավաքականը Կումանի գլխավորությամբ 64 խաղում տարել է 35 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի, կրել 15 պարտություն։ «Նարնջագույններն» ԱԱ-2026-ում պայքան ավարտեցին 1/16 եզրափակիոււմ` հետխաղյա 11-մետրանոցներով […]
Ավելին
Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Շվեդիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում (3:0) դուբլ է գրանցել ու պատմական ռեկորդ գրանցել, հայտնում է Mister Chip-ը։ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը 10 գոլով դարձել է Մունդիալների փլեյ-օֆֆ-ի պատմության մեջ լավագույն ռմբարկուն։ 27-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է բրազիլացի լեգենդար, նախկին հարձակցողներ Լեոնիդասին ու Ռոնալդոյին, որոնք 8-ական գոլ են խփել Մունդիալների […]
Ավելին
ԱԱ-2026-ում ձևավորվել է 1/8 եզրափակիչի ևս երկու զույգ. Ավելի վաղ Մունդիալի 1/8 եզրափակիչում զույգ էին ձևավորել նաև Կանադայի ու Մարոկկոյի հավաքականները, որոնց հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին, մեկնարկը` ժամը 21:00-ին։ Պայքարը կշարունակի նաև Մեքսիկան, որի մրցակիցը հայտնի կդառնա հուլիսի 1-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Մեքսիկայի ազգային հավաքականը Մեխիկոյում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Էկվադորի թիմի նկատմամբ։ «Ացտեկների» գոլերը խփեցին Խուլիան Կինյոնեսն ու Ռաուլ Խիմենեսը, որոնք դարպասի գրավմամբ աչքից ընկան համապատասխանաբար 22-րդ ու 31-րդ րոպեներին։ «Ացտեկները» մրցաշարում անցկացրած բոլոր չորս խաղերը հաղթել են «չոր» հաշվով։ Խավիեր Ագիրեի գլխավորած թիմը խմբային փուլում էլ պարտության էր մատնել Հարավաֆրիկյան Հանրապետությանը […]
Ավելին
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Ֆրանսիայի ազգային հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Շվեդիայի թիմին։ «Եռագույններից» հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց Կիլիան Մբապեն` գրանցելով դուբլ։ Մադրիդի «Ռեալը» հարձակվողը Մունդիալում խփած գոլերի քանակը հասցրեց 6-ի` լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրանալով առաջին տեղ։ Նույնքան գոլ ունի նաև Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ Մբապեն աշխարհի առաջնություններում խփել է արդեն 18 գոլ։ Նա շրջանցեց Գերմանիայի […]
Ավելին
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Նորվեգիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Կոտ դ’Իվուարի թիմին։ «Վիկինգներից» 39-րե րոպեին հաշիվը բացեց Անտոնիո Նուսան։ «Փղերի» պատասխան գնդակը 74-րդ րոպեին խփեց Ամադ Դիալոն։ Թվում էր, թե հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, բայց 86-րդ րոպեին Էռլինգ Հոլանդը հաղթանակ կորզեց նորվեգացիների համար։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը Մունդիալում խփեց 5-րդ գոլը` լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրանալով երկրորդ […]
Ավելին
Նիդերլանդներն անպարտելության ամենաերկար շարք ունեցող հավաքականն է, որը չի դարձել աշխարհի չեմպիոն, հայտնում է Mister Chip-ը։ «Նարնջագույնները» 2014 թվականից Մունդիալներում անցկացրել են 16 անպարտելի հանդիպում, բայց չեն կարողացել նվաճել ամենահեղինակավոր գավաթը։ Մունդիալ-2014-ից սկած` նիդերլանդցիները խմբային փուլում ոչ մի պարտություն չեն կրել, իսկ փլեյ-օֆֆ-ում ճանապարհը մրցակիցներին զիջել են միայն հետխաղյա 11-մետրանոցներով։ Նիդերլանդներն ԱԱ-2014-ում ու ԱԱ-2022-ում համապատասխանաբար […]
Ավելին
1 2 3 4 5 6 54

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026