Իսպանիան կրկնել է Իտալիայի համաշխարհային ռեկորդը 📸
ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ֆրանսիայի թիմին` կրկնելով Իտալիայի համաշխարհային ռեկորդը։
«Ֆուրիա ռոխան» արդեն 37 հանդիպում անընդմեջ անպարտելի է։ Իսպանացիները նախորդ պարտությունը կրել են 2024թ. մարտի 23-ին` ընկերական խաղում 0:1 հաշվով զիջելով Կոլումբիայի հավաքականին։
Իտալիայի հավաքականը 2018-21թթ. նույնպես 37 անընդմեջ անպարտելի հանդիպում է անցկացրել։
Արգենտինայի հավաքականն էլ ունի երկրորդ լավագույն ցուցանիշը` 2019-2022թթ. անպարտելի մնալով 36 խաղում։
Իսպանացիները դուրս են եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ հուլիսի 19-ին կմրցեն Անգլիա – Արգենտինա դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml