Հարի Քեյնը չի կողմնորոշվում ապագայի հարցում 📸
Հարի Քեյնը չի կողմնորոշվում ապագայի հարցում 📸
16/07/2026 - 13:52

Անգլիայի ազգային հավաքականի ավագ Հարի Քեյնն ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Արգենտինայից կրած պարտությունից (1:2) հետո խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Շատ վաղ է խոսել այն մասին, թե սա իմ վերջին աշխարհի առաջնությունն է։ Տարեց տարի ես ուսումնասիրում եմ իմ խաղը, թե ինչպես եմ ինձ զգում։ Սիրում եմ խաղալ Անգլիայի հավաքականում։

Չորս տարին, սակայն, շատ երկար ժամանակահատված է։ Մյուս կողմից, բոլորս էլ տեսնում ենք, որ Մեսին, նույնիսկ, ավելի մեծ տարիքում շարունակում է հանդես գալ ամենաբարձր մակարդակով։ Անկեղծ, դեռ որոշում չեմ կայացրել»,- ասել է «Բավարիայի» հարձակվողը։

Անգլիացի ֆուտբոլիստն աշխարհի 2026թ. առաջնության 7 խաղում խփել է 6 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա ԱԱ-2030-ի ժամանակ կլինի 36 տարեկան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026