Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Ատալանտան» ու «Ինտերը» Բերգամոյում գերգոլառատ ոչ-ոքի (4:4) գրանցեցին։ Միլանյան գրանդը հանդիպման ընթացքում երեք անգամ երկու գնդակի առավելություն ուներ, բայց «Ատալանտան» կարողացավ խուսափել պարտությունից։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը հաղթում էր նախ` 2:0, ապա` 3:1, իսկ Պետար Սուչիչի գոլից հետո հաշիվը դարձավ 4:2։ Հյուրերից հեթ-տրիկ գրանցեց Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։ Տանտերերից […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբի վերջին` 6-րդ տուրում Բելգիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթեց Իտալիայի թիմին։ «Սկուադրա աձուրիից» 11-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։ «Կարմիր սատանաները» նախքան ընդմիջում ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև երկու գնդակի առավելություն ստացան. 15-26-րդ րոպեների ընթացքում մեկական գոլ խփեցին Մաքսիմ դե Կույպերը, Նաթան Նգոյը և Ժերեմի […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց «Մոնցային»։ «Ներաձուրիից» 6-րդ րոպեին հեռահար հարվածով հաշիվը բացեց Հական Չալհանօղլուն` խփելով ֆանտաստիկ գոլ։ Միլանյան գրանդից մեկական անգամ էլ աչքի ընկան Պյոտր Զելինսկին, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Յան Բիսեկը։ Էսպոզիտոն մրցակցի դարպասը գրավեց կրնկով կատարած անզուգական հարվածով։ «Մոնցայի» գոլը խփեց […]
Ավելին
«Ինտերը» նախամրցաշրջանային պատրաստության առաջին ընկերական խաղում 16:0 հաշվով հաղթել է Գերմանիայի 6-րդ լիգան ներկայացնող «Ազենին»։ «Ներաձուրիից» պենտա-տրիկ է գրանցել Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն և խփել 5 գոլ, Լուկա Տոպալովիչը ձևակերպել է հեթ-տրիկ, Դավիդե Ֆրատեզին, Անդի Դիուֆը, Ջամալ Իդրիսուն` դուբլ, իսկ Մատիա Մոսկոնին ու Ֆեդերիկո Դիմարկոն աչքի են ընկել մեկական անգամ։ Միլանյան գրանդից երկրորդ խաղակեսում փոխարինման է […]
Ավելին
Իտալիայի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Հունաստանի թիմին։ Հերակլիոնում կայացած խաղում «Սկուադրա աձուրիի» հաղթական գոլը 18-րդ րոպեին խփել է Ֆրանչեսկո Պիո Էզպոզիտոն։ «Ինտերի» հարձակվողն օրեր առաջ էլ հաղթական գոլ էր խփել Լյուքսեմբուրգի հավաքականի հետ ընկերական խաղում, որը նույնպես ավարտվել էր 1:0 հաշվով։ Հունաստանի դեմ հանդիպումն իտալացիներն ավարտել են 10 ֆուտբոլիստով. 68-րդ րոպեին […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս գերգոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեց «Բոլոնիայի» հետ։ «Ներաձուրին» հանդիպման ընթացքում պարտվում էր 1:3 հաշվով, բայց խաղավերջում կարողացավ խուսափել պարտությունից։ «Ռոսոբլուից» գոլերը խփեցին Տոմազո Պոբեգան, Ֆեդերիկո Բեռնարդեսկին, իսկ մրցակցի կիսապաշտպան Պյոտր Զելինսկին ինքնագոլ գրանցեց։ Քրիստիան Կիվուի գլխավորված թիմից աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Անդի Դիուֆը։ Միլանյան […]
Ավելին
Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։ Սերգեյ Բարբարեզի գլխավորած թիմը եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում Զլինում հետխաղյա 11-մետրանոցներով (4:1) հաղթեց Իտալիայի ագային հավաքականին։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ «Սկուադրա աձուրիից» հաշիվը 15-րդ րոպեին բացեց Մոյզե Քինը, իսկ տանտերերին պարտությունից 79-ին փրկեց Հարիս Տաբակովիչը։ Իտալացիները 41-րդ րոպեից` […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում չկարողացավ հաղթել «Ատալանտային». գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ներաձուրին» 26-րդ րոպեից` Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյի գոլից հետո, հաղթում էր 1:0 հաշվով, բայց միլանյան գրանդը խաղավերջում բաց թողեց հաղթանակը։ 83-րդ րոպեին հյուրերին պարտությունից փրկեց Նիկոլա Կրստովիչը։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Յուվենտուսից»։ «Ներաձուրին» 17-րդ րոպեին` Անդրեա Կամբիասոյի ինքնագոլից հետո, բացեց հաշիվը։ Իտալացի պաշտպանը 26-րդ րոպեին ուղղեց իր սխալն ու գրավեց արդեն մրցակցի դարպասը` վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։ Առաջին խաղակեսի վերջնամասում` 42-րդ րոպեին, թուրինյան գրանդը մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտն ստացավ ու դաշտից […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 22-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 6:2 հաշվով ջախջախել է «Պիզային»։ Հյուրերը 23-րդ րոպեի դրությամբ Ստեֆանո Մորեոյի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով անսպասելի հաղթանակ էին տանում։ «Ներաձուրին», այդուհանդերձ, նախքան ընդմիջում կարողացավ ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ. մեկական գոլ խփեցին Պյոտր Զելինսկին, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Լաուտարո Մարտինեսը։ Երկրորդ կեսում միլանյան գրանդը […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026