Ազգերի լիգա. Բելգիան շոկի ենթարկեց Իտալիային` հաղթելով խոշոր հաշվով 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբի վերջին` 6-րդ տուրում Բելգիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթեց Իտալիայի թիմին։
«Սկուադրա աձուրիից» 11-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։
«Կարմիր սատանաները» նախքան ընդմիջում ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև երկու գնդակի առավելություն ստացան. 15-26-րդ րոպեների ընթացքում մեկական գոլ խփեցին Մաքսիմ դե Կույպերը, Նաթան Նգոյը և Ժերեմի Դոկուն։
80-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Դիեգո Մորեյրան։
Առաջին խմբի մյուս խաղում Ֆրանսիան տանը 2:1 հաշվով հաղթել է Թուրքիային։
Խմբի մրցաշարային աղյուսակը վերջանական ստացավ հետևյալ տեսքը.
- Ֆրանսիա – 13 միավոր
- Բելգիա – 12
- Իտալիա – 10
- Թուրքիա – 0
Ֆրանսիան առաջին տեղով դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ։ Բելգիան հաղթանակի շնորհիվ բարձրացավ երկրորդ տեղ ու նույնպես հանդես կգա քառորդ եզրափակիչում։ Իտալիան պահեց տեղը A լիգայում, իսկ Թուրքիան մրցաշարի մյուս խաղարկությունում հանդես կգա B դիվիզիոնում։
Բելգիա – Իտալիա հանդիպման գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ազգերի լիգա, Բելգիայի հավաքական, Դիեգո Մորեյրա, Ժերեմի Դոկու, իտալիայի հավաքական, Մաքսիմ դե Կույպեր, Նաթան Նգոյ, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտո