2024/25 մրցաշրջանից «Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչը կլինի Արնե Սլոթը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Հոլանդացի մասնագետը 2021 թ. հուլիսից մարզում էր հոլանդական «Ֆեյենորդը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 2022/23 մրցաշրջանում դարձել է հոլանդական Էրեդիվիզիայի չեմպիոն, իսկ 2023/24 մրցաշրջանում` Հոլանդիայի գավաթակիր։ Հայտնի է, որ «Լիվերպուլը» մարզչի պայմանագրի խզման համար «Ֆեյենորդին» վճարել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում «Լիվերպուլը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ Մերսիսայդյան ակումբի գոլերը խփեցին Ալեքսիս Մաքալիսթերն ու Ջարեդ Քուանսան։ «Լիվերը» վաստակեց 82 միավոր և առաջնությունն ավարտեց երրորդ տեղում։ «Վուլվզը», 46 միավորով, 14-րդն է։ Նշենք, որ «Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ անցկացրեց վերջին հանդիպումը։ Գերմանացի մասնագետը հեռանում է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, որը զբաղեցնում էր […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի երկարամյա օգնական Պեպեյն Լեյնդերսն աշխատանքը կշարունակի ավստրիական «Զալցբուրգում»։ Հոլանդացի մասնագետը նշանկվել է ակումբի գլխավոր մարզիչ։ «Կարմիր ցլերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Լեյնդերսը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել ակումբի հետ։ 41-ամյա մասնագետը 2014 թվականից աշխատել է «Լիվերպուլի» համակարգում։ Նա 2014/15 մրցաշրջանում եղել է ակումբի Մ-18 թիմի մարզիչը, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում հարակվել են 2023/24 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները։ Մրցանակին հավակնում են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Միկել Արտետան («Արսենալ»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ունայի Էմերին («Ասթոն Վիլա») և Անդոնի Իռաոլան («Բորնմութ)։ Հավելենք, որ մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա մայիսի 21-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Վեսէ Հեմի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց 2:2 հաշիվը։ Մերսիսայդյան ակումբի կազմից աչքի ընկավ Էնդրյու Ռոբերտսոնը, իսկ տանտերերի դարպասապահ Ալֆոնս Արեոլան գրավեց սեփական դարպասը։ «Մրճահարների» գոլերը խփեցին Ջարեդ Բոուենն ու Մայքլ Անտոնիոն։ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում վերջին չորս խաղերից հաղթել է միայն մեկում, կրել երկու պարտություն և […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի 31-րդ տուրում «Գոու Ըհեդ Իգլսին» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթելուց հետո «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնել Սլոտը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ցանկանում է գլխավորել «Լիվերպուլը». «Հուսով եմ` «Ֆեյենորդն» թույլ կտա ինձ տեղափոխվել «Լիվերպուլ»։ Դա հսկայական քայլ առաջ կլինի ինձ համար։ Ակումբների միջև բանակցություններ են ընթանում. ես դեռ այստեղ եմ և սպասում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում կայացավ մերսիսայդյան հերթական դերբին, որի շրջանակում «Էվերթոնը» «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ լարված և համառ պայքարում։ «Լիվերպուլը», ունենալով խաղային լուրջ առավելություն, այդպես էլ չգտավ մրցակցի դարպասը տանող ճանապարհը, իսկ «իրիսները» շատ լավ օգտագործեցին իրենց գոլային պահերն ու հաղթեցին 2:0 հաշվով։ Շոն Դայչի թիմի գոլերը […]
Ավելին
«Լիվերպուլը» կարծես թե կողմնորոշվել է Յուրգեն Կլոպին փոխարինողի հարցում, որը 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ այժմ գերմանացի մասնագետին փոխարինելու ամենահավանական թեկնածուն հոլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթն է։ Մերսիսայդյան ակումբն անցնող օրերին մեկ անգամ ուղիղ կապի մեջ է եղել 45-ամյա մասնագետի հետ ու բանակցել նրա […]
Ավելին
«Լիվերպուլը» շարունակում է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինող փնտրել Յուրգեն Կլոպի համար, ով 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է ակումբից։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ Կլոպին փոխարինելու ամենահավանական թեկնածուն Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մազիչ Ռուբեն Ամորիմն է։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը բավական հաջող բանակցություններ է վարում 39-ամյա մասնագետի հետ։ Կողմերը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ-ոքիից (2:2) հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ մայիսի 11-ին երկրպագելու է «կարմիր սատանաներին» «Արսենալի» դեմ խաղում. «Ամենայն հավանականությամբ` կերկրպագեմ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Եթե մինչե այդ մնանք չեմպիոնական պայքարում, հիանալի կլինի։ Բայց «Արսենալն» ուժեղ թիմ է։ «Արսենալը» կհաղթի, եթե «Յունայթեդը» խաղա այսօրվա նման։ Վստահ եմ դրանում […]
Ավելին
1 2 3 27

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023