Եգիպտոսի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Նիգերի ընտրանու դեմ։ «Փարավոնները» հանդիպման ողջ ընթացքում ունեին մեծ առավոլություն` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Ռուի Վիտորիայի թիմի կազմից փայլեց Մոհամեդ Սալահը, ով խփեց հանդիպման բոլոր գոլերը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Նշենք, որ Եգիպտոսի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 27-ին և կմրցի Լիբիայի ընտրանու դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Լիվերպուլը» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Այաքսի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ տոտալ առավելություն, միևնույնն է, բավական մեծ դժվարությամբ կոտրեց մրցակցի դիմադրությունը` հաղթելով 2:1 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմից 17-րդ րոպեին աչքի ընկավ Մոհամեդ Սալահը, իսկ «Այաքսի» պատասխան գոլը 27-րդ րոպեին խփեց Մոհամեդ Կուդուսը։ «Լիվերպուլի» հաղթական […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը»` «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «կարմիր սատանաներն» ունեին շատ ավելի լավ տեսք և գրագետ խաղով հաղթեցին 2:1 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմին հաղթանակ պարգևեցին Ջեյդոն Սանչոյի ու Մարկուս Ռեշֆորդի խփած գոլերը։ Հյուրերի միակ գոլը գրանցվեց Մոհամեդ Սալահի անվան դիմաց։ Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը», […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ի տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից մերսիսայդյան ակումբն ուներ տարածքային մեծ առավելություն, սակայն, կարելի է ասել, Յուրգեն Կլոպի թիմի խաղում չկար սրություն ու ոչինչ չէր ստացվում։ Դեռ ավելին` 32-րդ րոպեին «Ֆուլհեմի» ֆուտբոլիստներն իրենց սակավաթիվ գրոհներից մեկը վերածեցին գոլի. աչքի ընկավ Ալեքսանդր Միտրովիչը։ Նախքան ընդմիջման գնալը` հյուրերը կարող էին […]
Ավելին
Հուլիսի 21-ին` Մարոկկոյում, կայացել է հատուկ մրցանակաբաշխություն, որի շրջանակում «Բավարիայի» և Սենեգալի հավաքականի վինգեր Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկայի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստ։ 30-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել Մոհամեդ Սալահից («Լիվերպուլ», Եգիպտոս) և Էդուարդ Մենդիից («Չելսի», Սենեգալ)։ Մանեն 2022 թ. Սենեգալի հավաքականի կազմում դարձել է Աֆրիկայի Ազգերի գավաթի հաղթող, ինչպես նաև օգնել է […]
Ավելին
«Լիվերպուլը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց «Լայպցիգի» հետ։ Յուրգեն Կլոպի սաները որևէ շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմից փայլեց թիմի նորեկ Դարվին Նունյեսը, ով երկրորդ կեսում փոխարինման դուրս գալուց հետո դարձավ պոկերի հեղինակ` չորս անգամ գրավելով մրցակցի դարպասը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մոհամեդ Սալահը։ Հավելենք, որ «Լիվերպուլը» միջմրցաշրջանային […]
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը, հնարավոր է, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, եգիպտոսցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը», որը պատրաստ է տրանսֆերի դիմաց «Լիվերպուլին» վճարել 70 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` Սալահի` մերսիսայդյան ակումբից հեռանալու հավանականությունը բավական մեծ է, քանի որ նրա ու «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրն ավարտվում 2023 […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը, որը սահմանում է ֆուտբոլիստների շուկայական ամենաօպտիմալ տրանսֆերային արժեքները, հրապարակել է, թե ովքեր են ամենաթանկարժեք ֆուտբոլիստները։ Ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 160 մլն եվրո Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») – 150 մլն Վինիսիուս («Ռեալ Մադրիդ») – 100 մլն Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») – 90 մլն Հարի Քեյն («Տոտենհեմ») […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» վինգեր Ռոդրիգո Գոյեսը պատմել է, թե ինչպես է «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահի խոսքերը մոտիվացրել «արքայական» ակումբի ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ. «Երբ քեզ սադրում են, դու ցանկանում ես պարզապես հաղթել, որպեսզի հետագայում ծիծաղես այդ մարդու վրա։ Մարզումների ժամանակ մենք միմյանց ասում էինք. «Դե, Սալահ, արի՛, քեզ տեսնեմ»։ «Ռեալի» ֆուտբոլիստներն իրենց գլխում ունեին այս […]
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը խոսել է իր խաղաոճի մասին. «Ես ցանկանում եմ` մրցակիցներ ասեն. «Գրո՜ղը տանի, նորից նա»։ Նպատակս այն է, որ նրանք վերականգնվելու ժամանակ չունենան։ Մրցակիցը պետք է ամեն պահ վտանգ զգա 90 րոպեի ընթացքում»,- նշել է եգիպտացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Daily Star-ը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 3 4 5 6 7 20

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023