Անիծյալ Պրեմիեր լիգա! Լիվերպուլը պարտվեց նաև Լիդսին🎥

Անիծյալ Պրեմիեր լիգա! Լիվերպուլը պարտվեց նաև Լիդսին🎥

30/10/2022 - 00:55

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ յորքշիրյան ակումբը խոշոր անակնկալ մատուցեց և 2:1 հաշվով հաղթեց Յուրգեն Կլոպի թիմին։

«Լիդսի» կազմից աչքի ընկան Ռոդրիգո Մորենոն ու Քրիսենսիո Սամերվիլը։

Տանտերերի միակ գոլը խփեց Մոհամեդ Սալահը։

Նշենք, որ «Լիդսը» հաղթական գնդակը խփեց 90-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո Ջեսի Մարչի թիմը վաստակեց 12 միավոր` բարձրանալով 15-րդ հորիզոնական։

Հատկանշական է, որ «Լիդսը» մինչ այս Պրեմիեր լիգայի շրջանակում չէր հաղթել վերջին 8 խաղերում։

«Լիվերպուլն» էլ Պրեմիեր լիգայի շրջանակում կրեց երկրորդ անընդմեջ հանդիպումը մնաց 16 միավորով և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023