Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկները

Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկները

13/10/2022 - 10:08

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլն» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս 7:1 հաշվով ջախջախեց «Ռեյնջերսին»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մերսիսայդյան ակումբի վինգեր Մոհամեդ Սալահն այդ խաղում 6 րոպեում երեք գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը` դառնալով Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակ։

Այդ ամենով պայմանավորված` Squawka Football-ը ներկայացրել է մրցաշարի շրջանակում արձանագրված ամենաարագ հեթ-տրիկները.

  1. Մոհամեդ Սալահ («Ռեյնջերս» 1:7 «Լիվերպուլ», 2022 թ.) – 6 րոպե
  2. Բաֆետեմբի Գոմիս («Դինամո Զագրեբ» 1:7 «Լիոն», 2011 թ.) – 8 րոպե
  3. Մայք Նյուել («Բլեքբեռն» 4:1 «Ռուսենբորգ») – 9 րոպե
  4. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ» 8:0 «Մալմյո», 2015 թ.) – 11 րոպե
  5. Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի» 5:1 «Ատալանտա», 2019 թ.) – 11 րոպե
  6. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա» 7:1 «Զալցբուրգ», 2022 թ.) – 11 րոպե
  7. Լուիս Ադրիանո (ԲԱՏԷ 0:7 «Շախտյոր») – 12 րոպե
  8. Ռոբերտ Լևանդովսկի («Ցրվենա Զվեզդա» 0:6 «Բավարիա», 2019 թ.) – 12 րոպե

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023