Spoiler. Համացանցում հայտնվել է «Ոսկե գնդակ-2022»-ի արդյունքները📸

Spoiler. Համացանցում հայտնվել է «Ոսկե գնդակ-2022»-ի արդյունքները📸

08/10/2022 - 10:01

Սոցցանցերում` մասնավորապես Twitter-ում անցնող օրերին սկսել է տարածվել «Ոսկե գնդակ-2022»-ի արդյունքները։

Դժվար է ասել, թե որտեղից այս ինֆորմացիայի արտահոսքը և որքանով կարելի է դրան հավատալ, սակայն այն իր էջում է տեղադրել նաև Twitter-ի կողմից հաստատված Barstool Football-ը, որն ավելի քան 4 մլն հետևորդ ունեցող ամերիկյան հեղինակավոր Barstool Sports պարբերականի ֆուտբոլային թեմայով էջն է։

Եթե հավատանք հրապարակված լուսանկարին, ապա «Ոսկե գնդակին» արժանանալու է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով քվեարկության արդյունքում ստացել է 27 ձայն։

Նրան հաջորդում են Սադիո Մանեն («Բավարիա»/«Լիվերպուլ», 16 ձայն), և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», 14)։

Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Վինիսիուսը («Ռեալ Մադրիդ», 10), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»/«Բարսելոնա», 9), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, 6), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», 3), Լուկա Մոդրիչը («Ռեալ Մադրիդ», 2), Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ»/«Մանչեսթեր Սիթի», 2) և Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ», 1)։

Հավելենք, որ սույն թվականի մարտին հեղինակավոր France Football պարբերականը փոխեց «Ոսկե գնդակի» հաղթողին որոշելու չափորոշիչները։

Այժմ հաղթողի որոշման գլխավոր չափանիշը լինելու է անհատական խաղը, այլ ոչ թե թիմային տիտղոսները։

Թիմային տիտղոսներն ու տվյալ ֆուտբոլիստի ակումբի գրանցած արդյունքները լինելու են կարևորությամբ երկրորդ չափանիշը։

Նշենք նաև, որ այսուհետ «Ոսկե գնդակի» քվեարկությանը մասնակցելու են միայն տվյալ պահին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն 100 երկրների ներկայացուցիչները։

Վերջում ավելացնենք, որ «Ոսկե գնդակ-2022» մրցանակաբաշխությունը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 17-ին Փարիզի Շատլե թատրոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023