Այսօր՝ դեկտեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ից սկսած կկայանա «The Best FIFA Football Awards» մրցանակաբաշխությունը։ 2020 թվականին այն անցկացվելու է առնցանց տարբերակով, ինչի պատճառը կորոնավիրուսի համաճարակն է։ Մրցանակաբաշխության ընթացքում հանձնվելու են մի շարք մրցանակներ, որի հեռարձակմանը կարող եք հետևել՝ այցելելով այստեղ։ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի հավակնորդները․ Ռոբերտ Լևանդովսկի – «Բավարիա» Լեո Մեսսի – «Բարսելոնա» Կրիշտիանու Ռոնալդու […]
Ավելին
Ընթանում է անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրը։ Փոքրիկ լոնդոնյան դերբիի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Քրիստալ Փելասն» ու «Տոտենհեմը»։ «Շնաձկները» չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը և գրանցվեց 1։1 հաշիվը։ Հանդիպման 23-րդ րոպեին կրկին աշխատեց Հին Մին Սոն-Հարի Քեյն զույգը․ հարավկորեացու փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի հարձակվողը։ Մինչև 81-րդ րոպեին 0։1 հաշիվը պահպանվում էր, սակայն «արծիվները» կարողացան ոչ-ոքի […]
Ավելին
ՖԻՖԱ-ն պաշտոնական կայքում հրապարակել է այն երեք ֆուտբոլիստների անունները, ովքեր 2020 թվականին հավակնելու են Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին։ Այդ մրցանակը դեկտեմբերի 17-ին «FIFA The Best» մրցանակաբշխության ժամանակ հանձնվելու է «տարվա լավագույն գոլ» անվանակարգում։ Մրցանակին հավակնում են Ջիորջիան դե Արասկաետան («Ֆլամենգո»), «Ատլետիկո Մադրիդի» ներկայիս հարձակվող Լուիս Սուարեսը (խմբ․՝ «Բարսելոնայի» կազմում «Մալյորկայի» դարպասը խփած գոլի համար), ինչպես […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին։ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Արսենալի» դեմ։ Առաջին խաղակեսում Ժոզե Մոուրինիոյի սաներն ունեին առավելություն և վճռեցին խաղի ելքը։ Նախ 13-րդ րոպեին Հին Մին Սոնը հարձակման ձախ եզրից տպավորիչ հարվածով գրավեց դարպասը, իսկ 45+1-րդ րոպեին Հարի Քեյնը կրկնապատկեց հաշվի տարբերությունը։ Գոլային դրվագներում Քեյնն ու Սոնը փոխանակվեցին […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջատարների թվում ընթացող «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Խաղի մեծ մասում մանկունյական ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը և ուներ տարածքային լուրջ առավելություն, սակայն «շնաձկները» բավականին գրագետ պաշտպանվում էին և դրան զուգահեռ նաև հակագրոհում, ինչի արդյունքում Ժոզե Մոուրինիոյի սաներին հաջողվեց երկու անգամ գրավել մրցակցի դարպասը։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում փոքրիկ լոնդոնյան դերբի կայացավ․ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեսթ Հեմին»։ Կողմերը բոլորիս համար թրիլլերային սցենար էին մտածել, քանի որ «մրճահարներին» հաջողվեց փրկել հանդիպումը, որի 16-րդ րոպեին արդեն պարտվում էին 0։3 հաշվով։ «Տոտենհեմի» կազմից հերթական փայլուն հանդիպումներն անցկացրին Հին Մին Սոնը և Հարի Քեյնը․ վերջինս դարձավ դուբլի հեղինակ, իսկ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան կամաց-կամաց ամփոփում է 2019/20 մրցաշրջանը՝ պաշտոնական կայքում հրապարակելով մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակին։ Լավագույն գոլ է ճանաչվել «Տոտենհեմի» հարավկորեացի վինգեր Հին Մին Սոնի՝ «Բյորնլիի» դարպասը խփած գոլը։ Այդ խաղում Սոնը սեփական տուգանային հրապարակի մատույցներից խլեց գնդակը, ճանապարհին արագության հաշվին շրջանցեց մրցակցի ողջ պաշտպանությանը և գրավեց դարպասը։
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան պաշտոնական կայքում հրապարակել է ավարտված մրցաշրջանի լավագույն գոլի կոչման հավակնորդներին։ Այսպիսով, լավագույնի կոչմանը հավակնում են «Լեսթերի» եզրային կիսապաշտպան Հարվի Բարնսը («Սաութհեմպտոնի» դարպասը» խփած գոլի համար), «Սութհեմպտոնի» եզրային կիսապաշտպան Մուսա Ջենեպոն («Շեֆիլդ Յունայթեդի» դարպասը խփած գոլի համար), «Նյուաքսլից» Մեթյու Լոնգսթաֆը («ՄՅՈՒ»-ի դարպասը խփած գոլի համար), «Տոտենհեմի» վինգեր Հին Մին Սոնը («Բյորնլիի» դարպասը խփած […]
Ավելին
Երեկ՝ հուլիսի 6-ին, անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասավ «Էվերտոնի» նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը գրանցվեց 24-րդ րոպեին, երբ մերսիսայդյան ակումբի կենտրոնական պաշտպան Մայքլ Քինը գրավեց սեփական դարպասը։ Երբ թիմերը գնում էին ընդմիջման «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսն ու վինգեր Հին Մին Սոնը հանդերձարան տանող ճանապարհին քիչ մնաց ձեռնամարտի բռնվեին հենց […]
Ավելին
«Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հին Մին Սոնը, ով ապրիլին զրոակոչվել էր Հարավային Կորեայի բանակ, կիսվել է իր ստացած փորձի մասին․ «Ես հիանալի փորձ ստացա։ Չեմ կարող ամեն ինչ պատմել, թե ինչով էի այնտեղ զբաղվում, սակայն ինձ դուր էր գալիս։ Երեք ծանր շաբաթ եմ անցկացրել։ Առաջին օրերին ոչ ոք ոչինչ չգիտեր, այդ պատճառով էլ ամեն ինչ մի […]
Ավելին
1 4 5 6 7

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023