Քեյնն ու Սոնը ԱՊԼ-ի շրջանակում տպավորիչ ռեկորդ են գրանցել

Քեյնն ու Սոնը ԱՊԼ-ի շրջանակում տպավորիչ ռեկորդ են գրանցել

08/03/2021 - 11:47

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Քրիստալ Փելասի» նկատմամբ։

Հանդիպման հերոս դարձավ «Տոտենհեմի» գոլահար Հարի Քեյնը, ով իր թիմի բոլոր չորս գոլերում էլ ներդրում ունեցավ՝ դառնալով երկուական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

27-ամյա հարձակվողը հանդիպման վերջին գոլը խփեց Հին Մին Սոնի փոխանցումից հետո, ինչի շնորհիվ նրանց դուետը տպավորիչ ռեկորդ գրանցեց Պրեմիեր լիգայի շրջանակում։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, երկու ֆուտբոլիստներն ընթացիկ մրցաշրջանում միմյանց օգնել են աչքի ընկնել արդեն 14 անգամ և գերազանցեցին 1994/95 մրցաշրջանի ընթացքում «Բլեքբեռնի» կազմում հանդես եկած Ալան Շիրեր-Քրիս Սաթոն զույգի ցուցանիշը, որոնք միմյանց կատարել էին 13 գոլային փոխանցում։

Ընթացիկ մրցաշրջանում հարավկորեացի հարձակվողը Հարի Քեյնի փոխանցումներից հետո դարձել է 9 գոլի հեղինակ, իսկ Քեյնը՝ 5 գոլի հեղինակ Սոնի փոխանցումներից հետո։

Ընդհանրապես, Հարի Քեյնը, Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում, ստեղծել է արդեն 29 գոլ՝ դառնալով 16 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

27-ամյա հարձակվողը ԱՊԼ-ում բոլոր ֆուտբոլիստների շրջանակում լավագույնն է գոլ+գոլային փոխանցում անվանակարգում․ նա նաև բոլորից շատ է կատարել գոլային փոխանցում։

Ինչ վերաբերվում է Հին Մին Սոնին, ապա հարավկորեացին, Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 27 խաղից հետո, դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

«Տոտենհեմն» էլ, ԱՊԼ-ի շրջանակում անցկացրած 27 խաղից հետո, վաստակել է 47 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղը զբաղեցնող «Չելսիին» զիջելով 2 միավոր։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023