2020/21 մրցաշրջանի լավագույն ձախ վինգերն` ըստ Interfootball-ի հետևորդների

2020/21 մրցաշրջանի լավագույն ձախ վինգերն` ըստ Interfootball-ի հետևորդների

07/06/2021 - 17:46

Անցնող օրերին Interfootball-ի Telegram-ի ալիքում մի շարք հարցումներ տեղադրվեցին։ Interfootball-ի հետևորդները յուրաքանչյուր դիրքի համար մեր առաջարկված 10 ֆուտբոլիստներից ընտրում են լավագույնին` այդկերպ կազմելով 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որի ավարտն արդեն մոտ է, քանի պարզ է դարձել արդեն 9 ֆուտբոլիստ։

Յուրաքանչյուր հարցում առավելագույնը տևում է 24 ժամ։

Խորհրդանշական հավաքականն արդեն համալրել են Էդուարդ Մենդին («Չելսի»,դարպասապահ), Սեզար Ասպիլիկուետան («Չելսի», աջ պաշտպան) և Ֆերլան Մենդին («Ռեալ Մադրիդ», ձախ պաշտպան), կենտրոնական պաշտպաններ Անտոնիո Ռյուդիգերն («Չելսի») ու Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի»), Նգոլո Կանտեն («Չելսի», հենակետային կիսապաշտպան), «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպաններ Տոնի Կրոսն ու Լուկա Մոդրիչը և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն։

Հունիսի 6-ին հարցում տեղադրվեց` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի լավագույն ձախ եզրային հարձակվողին/վինգերին։

Քվեարկության հենց մեկնարկից «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ֆիլ Ֆոդենն առավելություն ստացավ, որը պահպանեց մինչև վերջ։ Անգլիացի ֆուտբոլիստը ստացել է ձայների 38%-ն` ընդգրկվելով մեր խորհրդանշական հավաքականում։

21-ամյա վինգերին հաջորդել են Նեյմարը (ՊՍԺ) և Հին Մին Սոնը («Տոտենհեմ»), ովքեր ստացել են համապատասխանաբար ձայների 22% և 12%-ը։

Առաջարկված մյուս թեկնածուները հաշխվել են հետևյալ հաջորդականությամբ.

4. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ», 8%)

5. Անտուան Գրիզման («Բարսելոնա», 6%)

6. Կինգլսի Կոման («Բավարիա», 5%)

7. Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ, 4%)

8. Ջեք Գրիլիշ («Աստոն Վիլլա», 3%)

9. Լորենցո Ինսինյե («Նապոլի», 2%)

10. Ֆիլիպ Կոստիչ («Այնտրախտ, 0%)

Հավելենք, որ խորհրդանշական հավաքականը վերջնական տեսքի բերելու համար մնացել է պարզել 2 դիրքի և գլխավոր մարզչի լավագույններին։

Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով` https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք մյուս հարցումներին և միասին հավաքենք 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023