Իսպանիայի գավաթի 1/32 եզրափակիչի շրջանակում «Սևիլիան» հյուրընկալվելիս մրցեց չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Անդրայչի» դեմ։ Խուլիեն Լոպետեգիի սաները, հանդիպման ողջ ընթացքում ունենալով տարածքային (78%) և խաղային լուրջ առավելություն, հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում չկարողացան կոտրել կարգով ցածր ակումբի դիմադրությունը։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ Խաղի հաշիվը 57-րդ րոպեին բացեց Ռաֆա Միրը, ով առաջ մղեց […]
Ավելին
Վերջին անկայուն ու անկանոն մրցելույթներից հետո Հենրիխ Մխիթարյանի` ապագան «Ռոմայում» դարձել է մշուշոտ։ Ինչպես տեղեկացնում է Gol Digital պարբերականը, հայազգի կիսապաշտպանը հայտնվել է «Սևիլիայի» ուշադրության կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ` Մխիթարյանի ծառայություններով անձամբ հետաքրքրված են «Սևիլիայի» սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին ու գլխավոր մարզիչ Խուիլեն Լոպետեգին։ Նշվում է, որ իսպանացի մասնագետը նույնիսկ որոշել է, թե որ դիրքում է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Սևիլիան» G խմբի շրջանակում «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Զալցբուրգի» դեմ։ Տանտերերն արդեն 6-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Յուսեֆ Էն-Նեսիրիի` գլխով կատարած հարվածը մի փոքր բարձր ստացվեց։ «Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսը 13-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Կարեմ Ադեյեմիի նկատմամբ, ինչից հետո […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Գրանադայի» դեմ։ Խուլեին Լոպետեգիի սաները բավական ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն 16-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ աչքի ընկավ Իվան Ռակիտիչը ՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Նախքան ընդմիջման գնալն էլ տանտերերն ունեին խաղային ու տարածքային առավելություն և կարող էին մեծացնել իրենց առավելությունը, սակայն նպաստավոր […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի վերջին խաղում Վիգոյի «Բալայիդոս» մարզադաշտում «Սելտան» հյուրընկալեց «Սևիլիային»։ Հանդիպման առաջին խաղակեսում իրադարձություններն այնքան արագ էին զարգանում, որ մրցող կողմերը գոլերը խփում էին մեկը մյուսի հետևից։ Խաղի հաշիվը բացվեց շատ արագ․ 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո անդալուսական ակումբին առաջ մղեց կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն։ «Սելտայի» ֆուտբոլիստները ինչպես արագ գնդակ բաց թողեցին, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» հյուրընկալվելիս մրցեց «Վալյադոլիդի» դեմ։ Տանտերերը 44-րդ րոպեին Ֆաբիան Օրելյանայի հստակ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ երկար ժամանակ հաղթում էին 1:0 հաշվով։ Անդալուսական ակումբը պարտությունից խուսափեց միայն հանդիպման 90+4-րդ րոպեին։ Իր թիմի վերջին գրոհներից մեկի ժամանակ մրցակից տուգանային հրապարակ էր գնացել նաև «Սևիլիլիայի» դարպասապահ Բոնոն, ով անկյունայինի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Սևիլիային»։ Հիշեցնենք, որ Իսպանիայում կայացած դիմակայության առաջին խաղում դորտմունդցիները հաղթել էին 3։2 հաշվով։ Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին հյուրերը՝ ցանկանալով վերականգնել հաշվի հավասարությունը ընդհանուր դիմակայությունում, սակայն 3-րդ րոպեին Լուկաս Օկամպոսի հարվածից հետո իր թիմին վերահաս գոլից փրկեց «իշամեղուների» դարպասապահ Մարվին Հիթսը։ Այս դրվագից […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» արտագնա խաղում ուժերը չափեց առաջնության հետնապահներից «Էլչեի» դեմ։ Առաջին խաղակեսում խաղադաշտում բավական հավասար պայքար ծավալվեց։ Խուլիեն Լոպետեգիի սաներն ունեին շոշափելի տարածքային առավելություն (69%), սակայն այն չէին կարողանում վերածել գոլի։ Կողմերը փոխանակվեցին երկուական հարվածներով, որոնք դիպուկ չէին։ Թիմերն ընդմիջման գնացին նույն հաշվով, որով և սկսել էին խաղը։ Երկրորդ կեսում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Սևիլիան» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»։ Առաջին խաղակեսն ամբողջությամբ անցավ կատալոնական ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստներն ավելի սուր էին գրոհում և ավելի շատ էին տիրում գնդակին (58%): 29-րդ րոպեին, ի վերջո, այդ առավելությունը տվեց իր պտուղները, քանի որ «Բարսան» Ուսման Դեմբելեի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։ Ինչ վերաբերվում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի «Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսն ընդհատվեց կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի քթից արյուն գալու պատճառով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ արնահոսությունը չի հաջողվել կասեցնել բավական երկար ժամանակ, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել ընդհատել մամուլի ասուլիսը։ Հատկանշական է, որ դեպքից անմիջապես առաջ հոլանդացի մասնագետը խոսել […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023