Իսպանական կրքեր Վիգոյում․ Սելտան ու Սևիլիան գոլային հրավառություն էին կազմակերպել🎥

Իսպանական կրքեր Վիգոյում․ Սելտան ու Սևիլիան գոլային հրավառություն էին կազմակերպել🎥

13/04/2021 - 00:57

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի վերջին խաղում Վիգոյի «Բալայիդոս» մարզադաշտում «Սելտան» հյուրընկալեց «Սևիլիային»։

Հանդիպման առաջին խաղակեսում իրադարձություններն այնքան արագ էին զարգանում, որ մրցող կողմերը գոլերը խփում էին մեկը մյուսի հետևից։

Խաղի հաշիվը բացվեց շատ արագ․ 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո անդալուսական ակումբին առաջ մղեց կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն։

«Սելտայի» ֆուտբոլիստները ինչպես արագ գնդակ բաց թողեցին, նույն կերպ էլ հավասարեցրին հաշիվը․ 20-րդ րոպեն Կունդեն արդեն գնդակ բերեց իր թիմի դարպասին, քանի որ կանոնների խախտում թույլ թվեց սեփական տուգանային հրապարակում, ինչից հետո նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց տանտերերի ավագ և առաջատար Յագո Ասպասը։

23-րդ րոպեին Ասպսասն արդեն առաջ վղեց Վիգոն ներկայացնող ակումբին՝ հաշիվը դարձնելով 2։1։

35-րդ րոպեին «Բալայդիդոս» մարզադաշտի լուսատախտակին կրկին վառվեց հավասար հաշիվ, քանի որ «Սևիլիայի» կիսապաշտպան Ֆերնանդոն հաշիվը դարձրեց 2։2։

Թվում էր՝ կողմերն ընդմիջման կգնան ոչ-ոքի արդյունքով, սակայն 43-րդ րոպեին Բրայիս Մենդեսը կրկին առաջ մղեց տանտերերին, իսկ հաշիվը դարձավ արդեն 3։2։

Երկրորդ խաղակեսում երկու ակումբներն էլ շարունակում էին ակտիվ ֆուտբոլ ցուցադրել, սակայն Խուլիեն Լոպետեգիի սաներն այլևս այդքան շատ ազատություն չէին տալիս մրցակցի ֆուտբոլիստներին։

Դեռ ավելին՝ Անդալուսիայից ժամանած հյուրերը կարողացան բեկել հանդիպման ընթացքը և կամային հաղթանակ կորզել։

Նախ 60-րդ րոպեին Իվան Ռակիտիչը հավասարեցրեց հաշիվը, ապա 76-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ալեխանդրո Գոմեսը այն դարձրեց 4։3՝ հօգուտ «Սևիլիայի»։

Էդուարդո Կոուդետի թիմը նետվեց առաջ՝ փրկելու հանդիպումը, իսկ «Սևիլիայի» ֆուտբոլիստները սկսեցին վտանգավոր հակագրոհել, ովքեր ավելի մոտ էին հաշվի տարբերությունը ավելի մեծացնելուն, քան «Սելտան»՝ հավասարեցնելուն։

Ամեն դեպքում, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, և «Սևիլիան» 4։3 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ։

Խուլիեն Լոպետեգիի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 61 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Կարելի է ասել, որ անդալուսական ակումբը նույնպես միանում է Լա Լիգայի չեմպիոնական պայքարին, քանի որ «կարմրասպիտակները» առաջատար «Ատլետիկո Մադրիդին» զիջում են ընդամենը 6 միավոր, իսկ երկորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնող «Ռեալին» և «Բարսելոնային»՝ համապատասխանաբար 5 և 4 միավոր։

Ինչ վերաբերում է «Սելտային», ապա Վիգոն ներկայացնող ակումբը մնաց 37 միավորով և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023