Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ։ Տեսանյութը նվիրված է Հայաստանի հավաքականի` Խոակին Կապառոսի գլխավորությամբ անցկացրած 6 լավագույն հանդիպումներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի իրենց գործընկերների դեմ, որն ավարտվեց 1:1 հաշվով։ Խաղից հետո Interfootball-ն Telegram-ի իր պաշտոնական ալիքում հարցում տեղադրեց, որպեսզի պարզի Հայաստանի հավաքականի` Խորվաթիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ հետևորդների կարծիքը։ Այսպիսով, քվեարկության արդյունքում, ըստ հետևորդների, Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը դարպասապահ Դավիթ Յուրչենկոն էր, ով ստացել է ձայների 26%-ը։ […]
Ավելին
Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականը հունիսի 1-ին Վելիկի Գորիցայում ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի ընտրանում դեմ, որն ավարտվեց 1:1 հաշվով։ Խաղից հետո Հայաստանի հավաքականի հերոսներից մեկը` Ժիրայ Շաղոյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Խորվաթիայի հավաքականի ավագ և առաջատար Լուկա Մոդրիչի հետ։ Երկու ֆուտբոլիստերն էլ խաղի ընթացքում դարձել են գոլային փոխանցման հեղինակ։ Հավելենք, որ լուսանկարն իր էջում […]
Ավելին
Հայաստանի հավաքականը Վելիկի Գորիցայում ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի ընտրանու դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Մեր հավաքականի միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Վբեյմար Անգուլոն` հեռահար հարվածով դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Վելիկի Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի իրենց գործընկերների դեմ։ Հանդիպման հենց մեկնարկում` 4-րդ րոպեին, մերոնք կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Էդգար Բաբայանի հեռահար հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ։ Այդ դրվագից հետո Խորվաթիայի հավաքականը տիրեց նախաձեռնությանը և մեծ առավելություն ուներ, ինչի արդյունքում 24-րդ րոպեին Լուկա Մոդրիչի իրացրած անկյունային հարվածից […]
Ավելին
Հունիսի 1-ին Վելիկի Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Հավաքականները խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես գիտեք, այսօր`հունիսի 1-ին, Վելիկի Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ընտրանում դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Խորվաթիա–Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ, մայիսի 31-ին՝ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը: -Վարազդատ, ինչպե՞ս ստացվեց Ձեր տեղափոխությունը «Կադիս», և ե՞րբ կմիանաք Ձեր նոր ակումբին:– Հուլիսի 1-ից արդեն կմիանամ «Կադիսին»: Մեծ սպասումներ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի՝ Զագրեբում կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 22 ֆուտբոլիստներ:  Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Աղբյուրի փոխանցմամբ` Վարազդատ Հարոյանը նույնպես միացել էր թիմին, սակայն իր թիմի՝ «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց թողեց մարզումը: Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի դեմ հանդիպմանն այս պահին հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 31-ին՝ բուժզննումից հետո: Հաշվի առնելով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 30-ին չարտերային թռիչքով մեկնեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։ Մեր ազգային ընտրանին Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով․ Դարպասապահներ Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ» Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ» Պաշտպաններ Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա» Դավիթ […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022