Սա Հայաստանն է! Արժանի ոչ-ոքի Խորվաթիայի դեմ խաղում🎥

Սա Հայաստանն է! Արժանի ոչ-ոքի Խորվաթիայի դեմ խաղում🎥

01/06/2021 - 21:56

Վելիկի Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի իրենց գործընկերների դեմ։

Հանդիպման հենց մեկնարկում` 4-րդ րոպեին, մերոնք կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Էդգար Բաբայանի հեռահար հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ։

Այդ դրվագից հետո Խորվաթիայի հավաքականը տիրեց նախաձեռնությանը և մեծ առավելություն ուներ, ինչի արդյունքում 24-րդ րոպեին Լուկա Մոդրիչի իրացրած անկյունային հարվածից հետո Իվան Պերիշիչը բացեց խաղի հաշիվը։

Նախքան ընդմիջման գնալը տանտերերը կարող էին ևս մի քանի անգամ գրավել Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը, սակայն առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք։

Երկորդ կեսի մեկնարկում էլ նույն պատկերն էր. Զլատկո Դալիչի սաները գրոհում էին, իսկ մեր տղաները պաշտպանվում էին անձնուրաց, սակայն որոշ դրվագներում գնդակը հրաշքով չէր հայտնվում Հայաստանի հավաքականի դարպասում։

Այդպես մինչև 72-րդ րոպե, երբ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները պարզապես պատժեցին մրցակցին` հավասարացնելով հաշիվը. հեռահար հարվածով գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ Վբեյմար Անգուլոն։

Րոպեներ անց մեր հավաքականին կարող էր առաջ մղել Կամո Հովհաննիսյանը, սակայն ձախ եզրից նրա կատարած հարվածից հետո Խորվաթիայի հավաքականին փրկեց դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։

Խաղավարտին մոտ աշխարհի գործող փոխչեմպիոնները կրկին մեծացրին ճնշումը, սակայն այպդես էլ չհաջողվեց հաղթանակ կորզել։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը գերգրագետ խաղով ոչ-ոքի կորզեց Խորվաթիայի ընտրանու դեմ խաղում. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հավելենք, որ հունիսի 5-ին Հայաստանի հավաքականը Ստոկհոլմում կմրցի Շվեդիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023