Խորվաթիայի հավաքականի հայտացուցակը Լատվիայի և Հայաստանի դեմ հանդիպումների համար

Խորվաթիայի հավաքականի հայտացուցակը Լատվիայի և Հայաստանի դեմ հանդիպումների համար

31/10/2023 - 23:09

Խորվաթիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Դոմինիկ Լիվակովիչ («Ֆեներբախչե», Թուրքիա), Իվիցա Իվուշիչ («Պաֆոս», Կիպրոս), Նիդելյկո Լավրովիչ («Ռիեկա»)

Պաշտպաններ – Դոմոգոյ Վիդա (ԱԵԿ, Հունաստան), Յոսիպ Յուրանովիչ («Ունիոն Բեռլին», Գերմանիա), Յոշկո Գվարդիոլ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Բորնա Սոսա, Յոսիպ Շութալո (երկուսն էլ` «Այաքս», Նիդեռլանդներ), Յոսիպ Ստանիշիչ («Բայեր», Գերմանիա), Մարտին Էրլիչ («Սասուոլո», Իտալիա), Մարին Պոգնարչիչ («Լեչչե», Իտալիա)

Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Մատեո Կովաչիչ («Մանչեսթեր Սիթի»), Մարցելո Բրոզովիչ («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Մարիո Պաշալիչ («Ատալանտա», Իտալիա), Լովրո Մայեր («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Լուկա Իվանուշեց («Ֆեյենորդ», Նիդեռլանդներ), Լուկա Սուչիչ («Զալցբուրգ», Ավստրիա), Նիկոլա Մորո («Բոլոնիա», Իտալիա)

Հարձակվողներ – Անդրեյ Կրամարիչ («Հոֆֆենհայմ»,Գերմանիա), Մարկո Պյացա («Ռիեկա»), Անտե Բուդիմիր («Օսասունա», Իսպանիա), Բրունո Պետկովիչ («Դինամո Զագրեբ»)

Պահեստային ֆուտբոլիստներ – Նիկոլա Վլաշիչ, Յոսիպ Բրեկալո (երկուսն էլ` «Տորինո», Իտալիա), Բորնա Բարիշիչ («Ռեյնջերս», Շոտլանդիա), Դարիո Մելնիակ («Հայդուկ»), Պետար Մուսա («Բենֆիկա», Պորտուգալիա), Դիոն Դրենա Բելիո («Աուգսբուրգ», Գերմանիա), Մարտին Բատուրինա («Դինամո Զագրեբ»), Ֆրանիո Իվանովիչ («Ռիեկա»), Դոմինիկ Կոտարսկի (ՊԱՕԿ, Հունաստան)

Հավելենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Խորվաթիայի հավաքականը նոյեմբերի 18-ին կմրցի Լատվիայի, իսկ նոյեմբերի 21-ին` Հայաստանի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023