Չանչարևիչը` SofaScore-ի վարկածով Եվրո-2024-ի որակավորման փուլի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Չանչարևիչը` SofaScore-ի վարկածով Եվրո-2024-ի որակավորման փուլի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

22/11/2023 - 14:41

Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց Խորվաթիային։

Հայաստանի հավաքականի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, ով կատարեց 11 սեյվ։

Իր ցուցադրած խաղի դիմաց 34-ամյա ֆուտբոլիստը հեղինակավոր SofaScore կայքի կողմից ստացել է 9,3 գնահատականը։

Չանչարևիչն ընդգրկվել է կայքի` Եվրո-2024-ի որակավորման փուլի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, որն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահ – Օգնյեն Չանչարևիչ (Հայաստան, 9,3)

Պաշտպաններ – Լյուդվիգ Ավգուստինսոն (Շվեդիա, 8,4), Լյուբոմիր Շատկա (Սլովակիա, 7,7), Ռուբեն Դիաշ (Պորտուգալիա, 7,9), Պյուրու Սոյրի (Ֆինլանդիա, 8,5)

Կիսապաշտպաններ – Ջոուի Վերման (Նիդեռլանդներ, 8,5), Ժերեմի Դոկու (Բելգիա, 9,7), Դոմինիկ Սոբոսլայ (Հունգարիա, 10), Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա, 8,6), Կելվին Սթենգս (Նիդեռլանդներ, 9,3)

Հարձակվող – Ռոմելու Լուկակու (Բելգիա, 10)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023