2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության Լատինական Ամերիկայի գոտու որկավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Էկվադորի հավաքականը հերթական փայլուն հաղթանակը տարավ։ Գուստավո Ալֆարոյի սաների հերթական զոհը դարձավ Կոլումբիայի հավաքականը։ Էկվադորցիները պարզապես ջախջախեցին Կոլումբիայի ընտրանուն՝ հաղթելով 6։1 հաշվով։ Տանտերերի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռոբերտ Արբոլեդան, Անխել Մենան, Միչել Ստեվեն Էստրադա Մարտինեսը, Խավիեր Արեգան, Գոնսալո Պլատան, ինչպես […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Էվերտոնի» ներկայիս կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, երբ դեռևս հանդես էր գալիս «Ռեալի» կազմում, 2019 թվականի ամռանը կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Բանն այն է, որ այդ ժամանակ «արքայական» ակումբը «Յունայթեդին» առաջարկել է փոխանակում իրականացնել։ Ըստ այդ գաղափարի՝ Խամեսը պետք է համալրեր «կարմիր սատանաների» շարքերը, իսկ հակառակ ուղղությամբ Պոլ Պոգբան, ում դիմաց «Ռեալը» […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկել է 4-րդ տուրը։ Առաջնության առաջատարներից մեկը՝ «Էվերտոնը», «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ և հաղթեց 4։2 հաշվով։ Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց առաջնության լավագույն ռմբարկու Դոմենիկ Կալվերտ-Լյուինը, ով արդեն դարձել է 6 գոլի հեղինակ։ Նախքան ընդմիջման գնալը կողմերը մեկական գնդակով փոխանակվեցին․ նախ 41-րդ րոպեին Նիլ Մոպեյը հավասարացեց հաշիվը, ապա 45+2-րդ […]
Ավելին
Մեկնարկել է անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը, որի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Էվերտոնն» ու «Վեսթ Բրոմվիչը»։ Կառլո Անչելոտիի սաների համար հանդիպումը բավականին անհաջող սկսվեց, քանի որ արդեն 10-րդ րոպեին Մաթեուս Պերեյրայի փոխանցումից հետո Գրեյդի Դիագանան առաջ մղեց հյուրերին։ 31-րդ րոպեին մերսիսայդյան ակումբը հավասարեցրեց հաշիվը։ Բավականին գեղեցիկ գոլով աչքի ընկավ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, ով կրկնով գնդակն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի մեկնարկային խաղում «Էվերտոնը» 0։1 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ։ Մերսիսայդյան ակումբի կազմում իր նորամուտը նշեց կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 29-ամյա կիսապաշտպանը 2014 թվականից ի վեր դարձել է առաջին դեբյուտանտը, ով իր խաղընկերների համար մեկ խաղում նվազագույնը ստեղծել է 5 գոլային պահ։ Վերջին անգամ նման ցուցանիշ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի առաջին տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ։ Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն մերսիսայդյան ակուբմին, ի վերջո, հաջողվեց մեկ գնդակ խփել Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը։ Հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին խփեց Դոմենիկ Կալվեր-Լյուինը՝ եզրափակելով Լուկա Դինի փոխանցումը։ Հավելենք, որ «Էվերտոնի» կազմում իրենց նորամուտը նշեցին Խամես Ռոդրիգեսը, Ալանը, […]
Ավելին
Անցնող օրերին բավականին հետաքրքիր տրանսֆերներ են իրականացվել, որոնք չեն վրիպել մեր աչքից։ Այժմ կներկայացնենք դրանցից մի քանիսը։ Պաբլո Մաֆեո «Շտուտգարտ» -> «Ուեսկա», վարձակալություն Թվում է՝ սովորական տրանսֆեր է․ իսպանացի 23-ամյա պաշտպանը մի ակումբից վարձակալությամբ տեղափոխվել է մեկ այլ ակումբ, սակայն կար մի ժամանակ, երբ Պաբլո Մաֆեոն համարվում էր իսպանական ֆուտբոլի ամենահեռանկարային պաշտպաններից մեկը։ Պաբլո Մաֆեոն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբը «Ռեալ Մադրիդից» ձեռք է բերել Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «2+1» տարբերակով, իսկ խաղացողի դիմաց մերսիսայդյան ակումբը վճարել է 22 մլն եվրո, որին հավանաբար ևս 6-8 մլն եվրո կավելանա՝ տարբեր բոնուսների տեսքով։ Խամես Ռոդրիգեսը «Ռեալի» կազմում հանդես էր գալիս 2014 թվականից, որի […]
Ավելին
Սեմպտեմբերի 5-ին նույնպես մի շարք հետաքրքիր տրանսֆերներ են կայացել, որոնք այժմ կներկայացնենք ձեր ուշադրությանը։ «Վուլվերհեմպտոնը» բավականին հետաքրիքր տրանսֆեր է իրականացրել՝ «Պորտուից» 40 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելով 18-ամյա կենտրոնական հարձակվող Ֆաբիո Սիլվայի տրանսֆերը։ Այո՛, դուք չեք սխալվում՝ «գայլերը» 18-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել են 40 մլն եվրո։ Սիլվան 5 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։ […]
Ավելին
«Ռեալից», ամենայն հավանականությամբ, մոտ օրերս միանգամից երեք ֆուտբոլիստ կհեռանա։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբի ղեկավարները «կանաչ լույս» են ցույց տվել Բրահիմ Դիասի, Դանի Սեբալյոսի, ինչպես նաև Խամես Ռոդրիգեսի հեռանալու հարցում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Խամեսը օգոստոսի 31-ին չի միացել «Ռեալի» մարզմանը։ 29-ամյա կոլումբացին մոտ է «Էվերտոն» տեղափոխությանը։ Կողմերը բանակցություններ են վարում և մոտ […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023