Խամեսը երկու տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ

Խամեսը երկու տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ

30/07/2023 - 12:45

Ինչպես տեղեկացնում է բրազիլական «Սան Պաուլո» ակումբի պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել կոլումբացի աշխարհահռչակ կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ։

Կողմերը պայմանագիրը կնքել են երկու տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ «Սան Պաուլոն» դարձել է Խամեսի կարիերայի 10-րդ երկիրը ներկայացնող 10-րդ ակումբը։

Նախկինում նա հանդես է եկել կոլումբական «Էնվիգադոյի» (2005-08 թթ., 30 հանդիպում, 9 գոլ), արգենտինական «Բանֆիլդի» (2008-10 թթ., 50 հանդիպում, 10 գոլ և 7 ասիստ), պորտուգալական «Պորտուի» (2010-13 թթ., 108 հանդիպում, 32 գոլ և 42 ասիստ), ֆրանսիական «Մոնակոյի» (2013-14 թթ., 38 հանդիպում, 10 գոլ և 14 ասիստ), իսպանական «Ռեալ Մադրիդի» (2014-17 և 2019-20 թթ., 125 հանդիպում, 37 գոլ և 42 ասիստ), գերմանական «Բավարիայի» (2017-19 թթ., 67 հանդիպում, 15 գոլ և 20 ասիստ), անգլիական «Էվերտոնի» (2020-21 թթ., 26 հանդիպում, 6 գոլ և 9 ասիստ), քաթարական «Ալ Ռայանի» (2021-22 թթ., 16 հանդիպում, 5 գոլ և 7 ասիստ) և հունական «Օլիմպիակոսի» (2022-23 թթ., 23 հանդիպում, 5 գոլ և 6 ասիստ) կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023