Անգերազանցելի ԱՊԼ․ Էվերտոնը դրամատիկ պայքարում  կարևոր միավորներ է խլում Յունայթեդից 🎥

Անգերազանցելի ԱՊԼ․ Էվերտոնը դրամատիկ պայքարում կարևոր միավորներ է խլում Յունայթեդից 🎥

07/02/2021 - 02:01

Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ ։

Հանդիպման առաջին խաղակեսից հետո խաղն ընթանում էր «կարմիր սատանաների» սցենարով, քանի որ ողջ առաջին կեսն անցավ տատներերի առավելությամբ, ինչի արդյունքում կողմերն ընդմիջման գնացին 2։0 հաշվի պայմաններում։

Նախ՝ 24-րդ րոպեին հաշիվը բացեց Էդինսոն Կավանին, ապա՝ 45-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշը գեղեցկագույն գոլով կրկնապատկեց այն։

«Էվերտոնը», որն առաջին խաղակեսում ոչնչով աչքի չէր ընկել, կերպարանափոխվեց երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից ու շատ արագ՝ 3 րոպեի ընթացքում, հետ բերեց կորցրածը։ 49 ու 52-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Աբդուլայե Դուկուրեն ու Խամես Ռոդրիգեսը։

«Յունայթեդի» համար երկրորդ խաղակեսի այդպիսի մեկնարկը շոկային էր, և Օլե-Գունար Սուլշերի սաներն ինչ-որ պահ ոչինչ չէին կարողանում առաջարկել, սակայն 70-րդ րոպեին օգնության հասավ ստանդարտը։ Լյուկ Շոուի իրացրած տուգանային հարվածից հետո Սքոթ Մաքթոմինայը գլխի հիանալի հարվածով գրավեց «իրիսների» դարպասը։

Խաղավերջում երկու թիմերն էլ կարող էին աչքի ընկնել։ Հատկապես հիշատակման է արժանի «Էվերտոնի» հարձակվող Ռիչարլիսոնի դրվագը, երբ բրազիլացի ֆուտբոլիստը 90-րդ րոպեին հայտնվեց հարվածային դիրքում, սակայն մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից կատարած նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

Ամեն դեպքում, Կառլո Անչելոտիի թիմին հաջողվեց գոլ խփել ու փրկել խաղը։ Կրկին վճռորոշ դարձավ ստանդարտ իրավիճակը։ 90+5-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսի իրացրած տուգանային հարվածից հետո Մայքլ Քինը գնդակը գլխով ուղարկեց դեպի Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, ով մոտ տարածությունից գոլի հեղինակ դարձավ՝ հաշվն էլ դարձնելով 3։3։

Այսպիսով, «Էվերտոնն» ապահովեց հանդիպման դրամատիկ պայքարը, իսկ խաղն ավարտվեց 3։3 հաշվով։ «Յունայթեդը» ձեռքից բաց թողեց առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիին» հավասարվելու հնարավորությունը և վաստակած 45 միավորով՝ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Էվերտոնն» վաստակեց 37 միավորով և բարձրացավ 6-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023