Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսի մեծ մասն անցավ լոնդոնյան ակումբի վերահսկողության ներքո, որի ֆուտբոլիստները գնդակին ավելի շատ էին տիրում (60 %) և ավելի վտանգավոր էին գրոհում։ Նախքան ընդմիջման գնալը «Չելսիի» կազմից նպաստավոր դիրքերից վրիպեցին Հակիմ Զիեշն ու երկու անգամ էլ՝ Հայ Հավերցը։ Յորքշիրյան ակումբի դարպասապահ Իլան […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Լիդսի» դեմ։ «Զինագործները» հանդիպման առաջին խաղակեսը գրեթե կատարյալ անցկացրին։ Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց լոնդոնյան ակումբի ավագ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը՝ եզրափակելով Գրանիտ Ջակայի փոխացնումը։ Նախքան ընդմիջման գնալը, Միկել Արտետայի սաները ևս երկու գնդակ ուղարկեցին յորքշիրյան ակումբի դարպասը։ Նախ 41-րդ րոպեին, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իր անվան […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Էվերտոնը» արտագնա խաղում ուժերը չափեց «Լիդսի» դեմ և կարողացավ 1։2 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման մեկնարկից 9 րոպե անց Կառլո Անչելոտիի սաներն արդեն առաջ էին անցել հաշվի մեջ․ գոլն իր անվան դիմաց գրանցեց իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը՝ 0։1։ «Լիդսը» ընդունած գոլից հետո տիրեց նախաձեռնությանը։ Թիմն ավելի շատ էր տիրում […]
Ավելին
Հունվարի 26-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը, որի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Քրիստալ Փելասն» ու «Վեսթ Հեմը» ։ «Մրճահարները», որոնք վերջին շրջանում միայն հաղթանակներ են տոնում, այս անգամ նույնպես գլուխները բարձր հեռացան խաղադաշտից։ Դևիդ Մոյեսի սաները համառ պայքարում հյուրընկալվելիս 2։3 հաշվով կամային հաղթանակ տարավ «Փելասի» նկատմամբ։ Հաշիվը բավական արագ բացվեց․ 3-րդ րոպեին Վիլֆրիդ […]
Ավելին
Մոտենում է ավարտին Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչը։ Մրցաշարի այդ փուլում «Լիդսը» հյուրընկալվելիս մրցեց Երկրորդ լիգան (խմբ․՝ Անգլիայում նշանակությամբ 4-րդ դիվիզիոն) ներկայացնող «Քրոուլի Թաուն» ակումբի դեմ։ Թվում էր՝ այս խաղում կա ակնհայտ ֆավորիտ, և հաղթողի անունը դեռ հանդիպումից առաջ էլ շատերին պարզ էր, սակայն «Քրոուլի Թաունի» ֆուտբոլիստները, մեղմ ասած, համաձայն չէին այդ տեսակետի հետ։ Բնականաբար, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Լիդսին»։ Լոնդոնյան ակումբի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրին Հարի Քեյնն ու Հին Մին Սոնը, ովքեր աչքի ընկան մեկական անգամ։ Անգլիացի հարձակվողը նաև իր անվան դիմաց գոլային փոխանցում գրանցեց՝ օգնելով աչքի ընկնել հենց Սոնին։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Քեյնն ու Սոնը Պրեմիեր լիգայի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։ «Լիդսը», որը ԱՊԼ-ի ամենահարձակվողական ֆուտբոլ ցուցադրող թիմերից մեկն է, ողջ խաղի ընթացքում 18 անգամ հարվածեց մրցակցի դարպասի ուղղությամբ, այդպես էլ չկարողացավ գրավել այն։ Բացի դրանից, Մարսելո Բիելսայի սաներն ընդհանրապես բոլոր խաղերի ընթացքում մոռանում են պաշտպանության մասին։ Այս խաղն էլ բացառություն չէր, ինչի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Լիդսը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Վեսթ Բրոմվիչի» դեմ։ «Լիդսը», որ ԱՊԼ-ի շրջանակում ամենահարձակվողական ֆուտբոլ ցուցադրող թիմերից մեկն է, պարզապես, քարը քարի վրա չթողեց մրցակցին՝ ջախջախելով 0։5 հաշվով։ Մարսելո Բիելսայի սաների կազմից գոլերը խփեցին Էգզիյան Ալիոսկին, Ջեք Հարիսոնը, Ռոդրիգո Մորնոն, Ռաֆինյան, իսկ Ռոմեն Սոյերսը գրավեց սեփական դարպասը։ «Լիդսը» կայացած […]
Ավելին
Դեկտեմբերի 20-ին կայացած ԱՊԼ 14-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիդս» (6:2) հանդիպման ժամանակ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Սքոթ Մաքտոմինայը խաղի արդեն 3-րդ րոպեին դուբլ էր գրանցել իր ակտիվում։ Սա անգլիական Պրեմիեր լիգայի պատմության մեջ երբևէ գրանցված ամենաարագ դուբլն էր։ Այդ մասին տեղեկացնում է OptaJoe-ն։ Հիշեցնենք, որ այս հաղթանակի շնորհիվ մանչեսթերյան ակումբի տղաները վաստակեցին 26 միավոր և […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մնաչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։ Մանկունյական ակումբը, պարզապես, տպավորիչ հանդիպում անցկացրեց՝ հաղթելով 6։2 հաշվով։ «Կարմիր սատանաների» կազմում հիանալի հանդիպում անցկացրին Բրունո Ֆերնդանեշն ու Սքոթ Մաքտոմինայը։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց հաշվին գրանցեցին երկու գոլ և մեկ գոլային փոխանցում։ Օլե-Գունար Սուլշերի թիմի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան […]
Ավելին
1 6 7 8 9 10 11

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023