Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ «Բլաուգրանան» փայլուն հանդիպում անցկացրեց` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Խավիի թիմից մեկական գոլ խփեցին Ժոաու Ֆելիքսը, Ռոբերտ Լևանդովսկին ու Ֆերմին Լոպեսը։ Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 64 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական` շրջանցելով «Ժիրոնային»։ «Ատլետիկոն», 55 միավորով, 5-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ «Բլաուգրանայի» կազմից 38-րդ րոպեին աչքի ընկավ Ժոաու Ֆելիքսը` բացելով հաշիվը։ Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալիս կատալոնական ակումբում. նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է հենց «Ատլետիկոյին»։ 24-ամյա ֆուտբոլիստը «հնդկացիների» դարպասը գրավել էր նաև առաջին շրջանում կայացած խաղում։ Նրա գոլի շնորհիվ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը, ով ներկայումս որպես փորձագետ աշխատում է BBC հեռուստաընկերությունում, ներկայացրել է իր վարկածով առաջնության լավագույն վինգերներին։ Շիրերը Ռոնալդուի նկատմամբ իր դիրքորոշումը բացատրել է այն հանգամանքով, որ պորտուգալացու գոլերի մեծ մասը և նվաճած տիտղոսները եղել են ոչ թե Պրեմիեր լիգայում, այլ իսպանական Լա լիգայում` Մադրիդի «Ռեալի» կազմում, փոխանցում է […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» սեփական մարզադաշտում մրցում է «Կադիսի» դեմ։ Բասկյան ակումբի կազմից 68-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Արսեն Զախարյանը` հաշիվը դարձնելով 2:0։ Նշենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Սոսիեդադ» տեղափոխվելուց հետո խփեց առաջին գոլը։ Ակումբի կազմում սա նրա 26-րդ հանդիպումն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բեռնաու» մարզադաշտում մրցեց «Սելտայի» դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն` ջախջախելով 4:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի կազմից 21-րդ րոպեին աչքի ընկան Վինիսիուսն ու Արդա Գյուլերը, իսկ մրցակցի դարպասապահ Վիսենտե Գուայիտան ու պաշտպան Կարլոս Դոմինգեսը դարձան ինքնագոլի հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 69 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Մալյորկան» արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։ Հանդիպման 24-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ «բլաուգրանայի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, սակայն նրա իրացրած 11-մետրանոցից հետո հյուրերին փրկեց 28-ամյա դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչը։ Mister Chip-ը գրում է, որ Ռայկովիչը պատմության միայն երկրորդ դարպասապահն է, որը «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի արտագնա խաղում 11-մետրանոց […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում «Բարսելոնան» սեփական մարզադաշտում մրցեց «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։ Խավիի թիմին 73-րդ րոպեին հաղթանակ պարգևեց 16-ամյա վինգեր Լամին Յամալի խփած հիասքանչ գոլը։ Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 61 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Մալյորկան», 27 միավորով, 15-րդն է։ Հ․Գ․ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի»` ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի որակազրկում հարցում բողոքարկումը մերժվել է։ COPE-ն հայտնում է, որ բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել անգլիացի ֆուտբոլիստի երկխաղյա որակազրկումը։ 20-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Լա լիգայի 28-29-րդ տուրերի «Սելտայի» ու «Օսասունայի» դեմ խաղերը։ Հիշեցնենք, որ Բելինգհեմը կարմիր քարտ էր ստացել Լա լիգայի 27-րդ տուրում կայացած «Վալենսիայի» դեմ խաղում սկանդալային դեպքից […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը որակազրկվել է իսպանական Լա լիգայի երկու խաղով։ Անգլիացի ֆուտբոլիստը որակազրկվել է Լա լիգայի 27-րդ տուրում «Վալենսիայի» դեմ արտագնա հանդիպման (2:2) վերջնամասում տեղի ունեցած սկանդալային միջադեպի ժամանակ ստացած կարմիր քարտի պատճառով։ Այդ խաղում Բելինգհեմը 90+9-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն անկյունայինի խաղարկումից հետո գրոհի երկրորդ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ Լա լիգայի մամուլի ծառայության աշխակիցների աչքից չի վրիպել, որ բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հանդիպման ընթացքում 16 անգամ կքնած դիրք է ընդունել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3 4 5 150

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023