Պաշտոնական. Դանի Կարվախալը կհեռանա «Ռեալից» 📸
Պաշտոնական. Դանի Կարվախալը կհեռանա «Ռեալից» 📸
19/05/2026 - 12:06

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, հայտնում է «Լոս բլանկոսի» պաշտոնական կայքը։

Կողմերը չեն երկարաձգի հուլիսի 1-ին լրացող պայմանագիրը։ Մադրիդյան գրանդի ավագն ակումբը կլքի ազատ գործակալի կարգավիճակում։

34-ամյա ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2002 թվականից։ Նա «Ռեալի» հիմնական թիմում 450 խաղում խփել է 14 գոլ, կատարել 65 ասիստ, նվաճել 27 տիտոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026