Գվարդիոլան կարիերայի վատագույն ցուցանիշը գրանցեց
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Բորնմութի» դեմ խաղում (1:1) ոչ-ոքի գրանցելուց հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարիերայի վատագույն ցուցանիշն է գրանցել։
Կատոլանացի մասնագետի առաջին անգամ որևէ ակումբի ղեկին չկարողացավ երկու տարի անընդմեջ դառնալ երկրի չեմպիոն։
«Սիթին» 55-ամյա մասնագետի գլխավորությամբ միայն 4-րդ անգամ չկարողացավ նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ 2019/20 և 2025/26 մրցաշրջաններում ակումբը զբաղեցրել է երկրորդ, իսկ 2016/17 ու 2024/25 մրցաշրջաններում` երրորդ։ Մյուս բոլոր 6 մրցաշրջաններում «Քաղաքաբնակները» չեմպիոն են դարձել։
«Բարսելոնան» Գվարդիոլայի գլխավորությամբ չորս մրցաշրջաններից երեքում դարձել է Լա լիգայի չեմպիոն։
Գերմանիայում աշխատած բոլոր երեք տարիներին «Բավարիան» անփոփոխ նվաճել է Բունդեսլիգայի «Արծաթե սկուտեղը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Բավարիա, Բարսելոնա, Բունդեսլիգա, Լա-լիգա, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա