Լապորտան Կումանին փոխարինողին գտել է Բունդեսլիգայում

Լապորտան Կումանին փոխարինողին գտել է Բունդեսլիգայում

12/03/2021 - 15:25

Ինչպես տեղեկացնում է  Cadena SER պարբերականը, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է կատալոնական ակումբի ղեկին տեսնել Յուլիան Նագելսմանին, ով այս պահին գլխավորում է «Լայպցիգը»։

Հաղորդվում է, որ Լապորտան հարգանքով է վերաբերվում «բլաուգրանասի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին, սակայն ֆուկցիոներին ավելի շատ հետաքրքրում են այլ մասնագետներ, մասնավորապես` Նագելսմանը։

Ամեն դեպքում, Կումանը կմնա «կապտանռնագունների» ղեկին, եթե թիմը կարողանակ հաղթել Լա լիգան։

Ներկա պահին «Բարսան», Պրիմերայի շրջանակում անցկացրած 26 հանդիպումներից հետո, վաստակել է 56 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Առաջատարը «Ատլետիկոն» է, որը նույնքան հանդիպումներից հետո 6 միավոր ավել է վաստակել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023