Զիդան. «Դա, իհարկե, հնարավոր է. Կրիշտիանուն հիացնում է»

Զիդան. «Դա, իհարկե, հնարավոր է. Կրիշտիանուն հիացնում է»

16/03/2021 - 18:20

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է այն հարցին, թե որքանով է հավանական համարում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը «սերուցքայինների» ճամբար․

«Դա, իհարկե, հնարավոր է․ Կրիշտիանուն հիացնում է։ Մենք գիտենք, թե նա ինչպիսի ֆուտբոլիստ է և գիտակցում ենք, թե ինչեր է արել «Ռեալի» համար, սակայն հիմա Ռոնալդուն «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է, ինչը պետք է հարգել։ Մենք նրան լավ գիտենք, իսկ ինձ բախտ է վիճակվել մարզել նրան։

Ռոնալդուն հարձակվող է, ով շարունակում է տպավորել։ Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում։ Հենց հիմա նա «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է և երջանիկ է լինել այնտեղ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին ցանկանում է վերադառնալ «Ռեալ» արդեն այս ամառ։ 36-ամյա ֆուտբոլիստի և թուրինյան ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալի» կազմում հանդես է եկել 2009-2018 թվականներին, որի մարզաշապիկով անցկացրել է 438 խաղ՝ դառնալով 450 գոլի և 132 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև նվաճել է 17 տիտղոս՝ այդ թվում 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Ռոնալդուն մադրիդյան ակումբի պամտության լավագույն ռմբարկուն է։

Ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում Կրիշտիանու Ռոնալդուն բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023