Ֆելիշը հայտնվել է անգլիական գրանդի ուշադրության կենտրոնում

Ֆելիշը հայտնվել է անգլիական գրանդի ուշադրության կենտրոնում

13/03/2021 - 12:47

Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշին ձեռքբերելու տարբերակներ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքաբնակները» վաղուց համարվում են 21-ամյա ֆուտբոլիստի տաղանդի երկրպագուն։ Հայտնի է, որ «Սիթին» ցանկացել է գնել պորտուգալացու տրանսֆերային իրավունքները դեռևս այն ժամանակ, երբ վերջինս համարվում էր «Բենֆիկայի» ֆուտբոլիստ։

Մանկունյական ակումբը մի քանի անգամ երրորդ անձի միջոցով հետաքրքվել է, թե ինչպես են ընթանում Ֆելիշի գործերը մադրիդյան ակումբում, և սպասում է նպատակահարմար պահի՝ առաջարկով հանդես գալու համար։ Հաղորդվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական ակումբը պորտուգալացուն գնելու առաջարկ կանի «Ատլետիկոյին»։

Չնայած այն բանի, որ Ֆելիշը «մատրասայինների» կազմում մեծ հաջողություններ չի գրանցել՝ «Սիթիում» կարծում են, որ լավ մարզչի ենթակայությամբ, ինչպիսին է Պեպ Գվարդիոլան, պորտուգալացին Էրլինգ Հալանդի և Կիլիան Մբապեի հետ միասին կպայքարի տասնամնյակի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար։

Այնուամենայնիվ, Ֆելիշի և «Ատլեիտիկոյի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ, և դժվար թե իսպանական ակումբը հեշտությամբ հրաժարվի իր ֆուտբոլիստի ծառայություններից, իսկ համաձայնության դեպքում գործարքը կարող է շատ թանկ արժենալ «քաղաքաբնակների» համար։

Պորտուգալացին «Ատլետիկո» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2019 թվականի հուլիսի 3-ին 127․2 մլն եվրոյի դիմաց։ Մինչ այս պահը նա «հնդկացիների» կազմում մասնակցել է 67 հանդիպման, խփել 19 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023