Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ առաջին խաղի վերջնամասում «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Սակայն, կարծես թե, 33-ամյա պաշտպանը խուսափել է լուրջ վնասվածքից։ Մարզադաշտից հեռանալիս նա քայլել է առանց կաղալու և խաղընկերներին հայտնել է, որ պատրաստ կլինի կիրակի՝ մարտի 1-ին կայանալիք Էլ կլասիկոյին։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իսպանական Լա լիգայի պաշտոնական կայքը, 26-րդ տուրում «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով 23։55 րոպեին։ Մրցավեճը տեղի է ունենալու «արքայական» ակումբի սեփական հարկի տակ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին կայացած վերջին Էլ կլասիկոն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։
Ավելին
Հայտնի է դարձել, թե երբ կայանալու հաջորդ Էլ կլասիկոն։ Ինչպես տեղեկացնում է As-ը, խաղը կկայանա 26-րդ տուրի շրջանակում, որը նախատեսված է անցկացնել մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ Խաղը կայանալու է Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին կայացած Էլ կլասիկոյի շրջանակում վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Ավելին
Կատալոնական «Բարսելոնայի» խաղացողները հիասթափված են Էլ կլասիկոյում գրանցված արդյունքից։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը՝ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի համար անակնկալ է եղել Իսկոյի մեկնարկային կազմում հայտնվելը։ Իսկոն խախտել է կատալոնացիների բոլոր մարտավարական ծրագրերը։ Դաշտի կենտրոնում ունենալով քանակական առավելություն՝ «Ռեալին» հաջողվել է դաշտի կենտրոնու վերահսկել խաղը։ Այսօր տեղի ունեցած մարզման ժամանակ կատալոնական ակումբի խաղացողները արտահայտել են […]
Ավելին
Երեկ իսպանական «Նոու Կամպ» մարզադաշտում կայացավ հոկտեմբերի 26-ից հետաձգված «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որը, սակայն մեզ չուրախացրեց խփած գնդակներով՝ ավարտվելով 0։0 հաշվով։ Չպարտվելով հերթական կլասիկոյում՝ Էռնեստո Վալվերդեն կրկնել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ցուցանիշը։ Վալվերդեի գլխավորությամբ կատալոնական ակումբն արդեն 7 անընդմեջ կլասիկո պարտություն չի կրել։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն՝ համացանցում հայտնվել է Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի վնասված ազդրի լուսանկարը։ Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև կայացած հանդիպման դրվագներից մեկում կատալոնացիների պաշտպան Կլեման Լենգլեն հեռացնելով գնդակը, խաղակոշիկով հարվածեց Ռաֆայել Վարանի ազդրին, նրան հասցնելով խորը քերծվածքներ։ Գլխավոր մրցավար Ալեխանդրո Հերնանդես Հերնանդեսի աչքից վրիպել է այս դրվագը։
Ավելին
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը տվել է իր մեկնաբանությունը երեկ կայացած Էլ կլասիկոյի հետ կապված․ «Չեմ կարող գոհ լինել, քանի որ չենք հաղթել։ Մեզ համար միշտ դժվար է խաղալ «Նոու Կամպում», քանի որ մեզ դիմակայում է մի մրցակից, որը սիրում է գնդակին ավելի շատ տիրել։ «Բարսելոնան» ի զորու է ցանկացած պահի պատժել մրցակցի սխալների համար, […]
Ավելին
Երեկ կայացավ Իսպանիայի Լա Լիգայի առաջին հատվածի կենտրոնական հանդիպումը՝ սուպեր կլասիկոն։ Խաղի արդյունքին արդեն անդրադարձել ենք։ Իսկ այ Էռնեստո Վալվերդեի սիրելի մարտավարության կողքով չկարողացավ անտարբեր անցնել մեր ծաղրանկարիչը։
Ավելին
«Կամպ Նոու» մարզադաշտում կայցավ Լա լիգայի 10-րդ տուրից հետաձված Էլ կլասիկոն, որը, ցավոք, երկրպագուներին չուրախացրեց խփված գնդակներով։ Վերջին 17 տարվա մեջ առաջին անգամ թիմերը չխփեցին գոլեր։ 2002 թվականի նոյեմբերին կրկին «Նոու Կամպ» մարզադաշտում թիմերը կիսելին էին միավորը՝ խավն ավարտելով 0։0 հաշվով։ «Բարսելոնան» և «Ռեալը» 36-ական միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Ավելին
Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի «Նոու Կամպ» մարզադաշտում կայացավ Լա լիգայի 10-րդ տուրից հետաձգված Էլ կլասիկոն։ Խաղը չարդարացրեց երկրպագուների սպասելիքները՝ ավարտվելով 0։0 հաշվով։ Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ «Ռեալի» առավելությամբ։ Սական, առջևի գծում բանը չէր հասնում եզրափակիչ դիպուկ հարվածին, սրությունը պակասում էր։ Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական իրական գոլային պահերով, երբ երկու դեպքում էլ թիմերին փրկեցին ոչ թե […]
Ավելին
1 18 19 20 21

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023