Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 21-րդ խաղում «Լոս Անջելեսը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Սպորտինգ Կանզաս-Սիթիին»։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Գարեթ Բեյլը, ով փոխարինման մտավ 65-րդ րոպեին և 83-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` դնելով խաղի վերջակետը։ Նշենք, որ ուելսցի հարձակվողը «Լոս Անջելեսի» շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել` տեղեկացնելով, որ համալրել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելեսի» շարքերը։ Այդ տեղեկատվությունը հաստատել է նաև ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «1+1» ձևաչափով։ Հավելենք, որ ուելսցի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախկին վինգեր Գարեթ Բեյլը կարիերան կշարունակի ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելեսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Լոս Անջելեսի» ներկայացուցիչները վերջնական համաձայնության են հասել ուելսցի հարձակվողի հետ։ Սպասվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կկնքի «1+1» ձևաչափով։ Նշվում է, որ Բեյն ու նրա գործակալ Ջոնաթան Բարնեթն արդեն ստորագրել են անհրաժեշտ բոլոր […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդի» վինգեր Գարեթ Բեյլն ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է ակումբից։ Այժմ ուելսցի հարձակվողը կարիերան շարունակելու հետաքրքիր տարբերակ ունի։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Քարդիֆ Սիթին» բանակցություններ է սկսել Բեյլի ներկայացուցիչների հետ։ Կողմերը բավական ջերմ մթնոլորտում հանդիպում են ունեցել, ինչից հետո «Քարդիֆի» ղեկավարները վստահ են, որ պայմանագիր […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրում` Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում, մրցեցին հոլանդիայի ու Ուելսի հավաքականները։ «Նարնջագույնները» բավական հարվածային սկսեցին հանդիպումն ու արդեն 23-րդ րոպեի դրությամբ մրցակցին հաղթում էր 2:0 հաշվով. աչքի ընկան Նոա Լանգն ու Կոդի Գապկոն։ Հոլանդացիների ուրախությունը երկար չտևեց, քանի որ «վիշապներն» առաջին կեսում իրենց միակ իրական գոլային դրվագը Բրենան Ջոնսոնի […]
Ավելին
ԱԱ-2022-ի ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի շրջանակում Ուելսի հավաքականը` սեփական հարկի տակ մրցեց Ուկրաինայի դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 34-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Անդրեյ Յարմոլենկոն, ինչի շնորհիվ էլ հաղթեց Ուելսի հավաքականը։ Նշենք, որ Ուկրաինայի հավաքականը հանդիպման մեծ մասում ուներ լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացավ փրկել խաղը։ Հանդիպման հերոս դարձավ «վիշապների» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, Գարեթ Բեյլն ու Իսկոն հեռանալու են ակումբից։ Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ լրանում է սույն թվականի հունիսի 30-ին և «արքայական» ակումբը կլքեն ազատ գործակալի կարգավիճակով։ Հավելենք, որ «Ռեալի» շարքերն ազատ գործակալի կարգավիճակով լքելու է նաև Մարսելոն։ Հավելենք, որ Գրեթ Բեյլը մադրիդյան ակումբում հանդես էր գալիս 2013 թ. սեպտեմբերից, որի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։ Հանդիպման 74-րդ րոպեին «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Կարիմ Բենզեմայի փոխարեն դաշտ դուրս բերեց Գարեթ Բեյլին։ Մադրիդյան ակումբի երկրպագուները բուռն սուլոցներով դիմավորեցին 32-ամյա ֆուտբոլիստին, ինչին ի պատասխան Բեյլը հեգնական ժպտացել է։ Նշենք, որ ուելսցի հարձակվողը «Ռեալի» կազմում 2020 թ. […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը մտադիր է գոլֆին նվիրված բար բացել։ Ինչպես տեղեկացնում է BBC Sport-ը, ուելսցի ֆուտբոլիստը ցանկանում է բարը բացել Անգլիայի Բրիսթոլ քաղաքում և այն ներառել իր Par59 ցանցում։ Այդուհանդերձ, այդ գաղափարն առաջացրել է Բրիսթոլի բնակիչների դժգոհությունը, քանի որ նրանց չի գոհացնում, որ բարն աշխատելու է նաև ուշ գիշերին։ Սպասվում […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի շրջանակում Ուելսի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Ավստրիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեծ մասում Ասվտրիայի հավաքականն ուներ խաղային ու տարածքային առավելություն, սակայն վալիացիները կարողացան բրիտանական ոճով հաղթանակ կորզել` երկու գոլ խփելով ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո։ Հանդիպման հերոս դարձավ Ուելսի հավաքականի ավագ Գարեթ Բեյլը, ով իր անվան […]
Ավելին
1 2 3 10

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022