Գարեթ Բեյլը գոլֆիստի պրոֆեսիոնալ կարիերա է սկսել

Գարեթ Բեյլը գոլֆիստի պրոֆեսիոնալ կարիերա է սկսել

24/01/2023 - 11:48

«Տոտենհեմի», «Ռեալ Մադրիդի» և Ուելսի հավաքականի նախկին հարձակվող Գարեթ Բեյլը, ով վերջերս հայտարարեց կարեիարն ավարտելու մասին, հայտարարել է, որ մասնակցելու է գոլֆի պրոֆեսիոնալ մրցաշարի։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ հաջորդ ամսվա սկզբին մասնակցելու եմ AT&T Pebble Beach Pro-Am  մրցաշարին»,- գրել է 33-ամյա նախկին ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում։

Նշենք, որ AT&T Pebble Beach Pro-Am-ը գոլֆի ամենամյա մրցաշար է, որն անցկացվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փեբլ Բիչ քաղաքում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023