Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիական Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի ֆուտբոլիստ Բրունո Ֆերնանդեշը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 26-ամյա կիսապաշտպանն անհավանական նվաճման է հասել։ Պարզվում է՝ Պրեմիեր լիգայի շրջանակում Բրունոն դարձել է միակ ֆուտբոլիստը, ով մեկ օրացույցային տարում չորրորդ անգամ է ճանաչվում ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան ամփոփել է 2020 թվականի դեկտեմբեր ամիսը։ Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը, դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» ենթահարձակվող Բրունո Ֆերնանդեշը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը դեկտեմբեր ամսին «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում թոփ-5 աառաջնությունների շրջանակում ամենաշատ դիպուկ 11-մետրանոց հարված իրացրած ֆուտբոլիսնտերին։ Առաջին հորիզոնականում է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն․ նա իր ակտիվում ունի 17 գոլ 11-մետրանոցից։ Պորտուգալացի ֆուբտոլիստին հաջորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆորնանդեշը (15), երրորդը «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն է՝ խփած 14 գնդակով։ Այս ցուցանիշով ավագույն տասնյակն ունի […]
Ավելին
CIES Football Observatory-ն իր էջում ներկայացրել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակի թարմացված տարբերակը, որը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 165․6 մլն եվրո։ Լավագույն եռյակում են նաև Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը (152 մլն) և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (151․6 մլն)։ Հետաքրքիր է արձանագրել, որ «Բարսելոնայի» ավագ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում հունվարի 1-ին մեկնարկեց 17-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց ընթացիկ մրցաշրջանի բացահայտումներից մեկի՝ «Աստոն Վիլլայի» դեմ։ Կողմերի միջև կայացած առաջին խաղակեսում մանկունյական ակումբն ավելի լավ տեսք ուներ, ինչն էլ նպաստեց, որ 40-րդ րոպեին Արոն վան Բիսակայի փոխանցումից հետո Անտոնի Մարսիալը բացեց խաղի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Վուլվերհեմփթոնին» և խաղի վերջին վայրկյաններին Մարկուս Ռեշֆորդի խփած գոլի շնորհիվ՝ հաղթանակ կորզեց։ Դաշտում, ընդհանուր առմամբ, հավասար պայքար էր՝ փոխնիփոխ գրոհներով։ Դրվագներից մեկում խաղի 24-րդ րոպեին հյուրերի իրացրած ստանդարտ դիրքի խաղարկումից հետո «գայլերի» կենտրոնական պաշտպան Ռոմեն Սեսի գլխով կատարած հարվածից հետո գնդակը դիպավ Դե Խեայի […]
Ավելին
Դեկտեմբերի 26-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպումը միանգամից մեկնարկեց «կարմիր սատանաների» ստեղծած իրական գոլային պահով, սակայն 2-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդի՝ մոտ տարածությունից կատարած գլխով հարվածը բարձր ստացվեց։ Ամեն դեպքում, 23-րդ րոպեին անգլիացի հարձակվողը խփեց իր գոլը՝ եզրափակելով Բրունո Ֆերնանդեշի հաշվենկատ փոխանցումը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Միլանը» գերդրամատիկ պայքարում 3։2 հաշվով հաղթեց «Լացիոյին»՝ հաղթական գոլը խփելով 90+2-րդ րոպեպին, որի հեղինակը դարձավ Թեո Էրնանդեսը։ Այդ խաղում միլանյան ակումբի հաղթանակին մեծապես նպաստեղ կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, ով դարձավ գոլի և գոլայինփ փոխանցման հեղինակ։ «Լացիոյի» դեմ կայացած խաղից հետո Squawka Football-ը հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել։ Պարզվում […]
Ավելին
Դեկտեմբերի 20-ին կայացած ԱՊԼ 14-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիդս» (6:2) հանդիպման ժամանակ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Սքոթ Մաքտոմինայը խաղի արդեն 3-րդ րոպեին դուբլ էր գրանցել իր ակտիվում։ Սա անգլիական Պրեմիեր լիգայի պատմության մեջ երբևէ գրանցված ամենաարագ դուբլն էր։ Այդ մասին տեղեկացնում է OptaJoe-ն։ Հիշեցնենք, որ այս հաղթանակի շնորհիվ մանչեսթերյան ակումբի տղաները վաստակեցին 26 միավոր և […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մնաչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։ Մանկունյական ակումբը, պարզապես, տպավորիչ հանդիպում անցկացրեց՝ հաղթելով 6։2 հաշվով։ «Կարմիր սատանաների» կազմում հիանալի հանդիպում անցկացրին Բրունո Ֆերնդանեշն ու Սքոթ Մաքտոմինայը։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց հաշվին գրանցեցին երկու գոլ և մեկ գոլային փոխանցում։ Օլե-Գունար Սուլշերի թիմի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան […]
Ավելին
1 7 8 9 10 11 12

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023