Հայտնի են ԱՊԼ-ի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

Հայտնի են ԱՊԼ-ի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

15/01/2021 - 19:54

Անգլիական Պրեմիեր լիգան ամփոփել է 2020 թվականի դեկտեմբեր ամիսը։

Ինչպես տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը, դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» ենթահարձակվող Բրունո Ֆերնանդեշը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը դեկտեմբեր ամսին «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Դին Սմիթը։ 49-ամյա մասնագետի գլխավորությամբ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը դեկտեմբերին անցկացրած 5 խաղում 11 միավոր է վաստակել։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023