CIES-ը թարմացրել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը

CIES-ը թարմացրել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը

06/01/2021 - 17:23

CIES Football Observatory-ն իր էջում ներկայացրել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակի թարմացված տարբերակը, որը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 165․6 մլն եվրո։

Լավագույն եռյակում են նաև Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը (152 մլն) և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (151․6 մլն)։

Հետաքրքիր է արձանագրել, որ «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին զբաղեցնում է 97-րդ հորիզոնականը, իսկ Նեյմարն («ՊՍԺ») ու Ռոնալդուն («Յուվենտուս») ընդհանրապես լավագույն 100-յակում չեն։

Ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թոփ-10 ունի հետևյալ տեսքը․

4․ Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», 151․1 մլն եվրո)

5․ Կիլիան Մբապե («Պարի Սեն Ժերմեն», 149․4 մլն եվրո)

6․ Ջեյդոն Սանչո («Բորուսիա» Դորտմունդ, 148․3 մլն եվրո)

7․ Ժոաու Ֆելիշ («Ատլետիկո», 141․5 մլն եվրո)

8․ Ալֆոնսո Դևիս («Բավարիա», 139․2 մլն եվրո)

9․ Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի», 136․9 մլն եվրո)

10․ Կայ Հավերց («Չելսի», 136 մլն եվրո)

# , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023