Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» մրցեց «Բրայթոնի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «ճայերը» պարզապես շոկի ենթարկեցին «զինագործներին» և մրցակցին ջախջախեցին 3:0 հաշվով։ Ռոբերտո Դե Ձերբիի թիմի կազմից աչքի ընկան Խուլիո Էնսիսոն, Դենիս Ունդավն ու Պերվիս Էստուպինիանը։ Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» վաստակեց 58 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված խաղում «Բրայթոնն» «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը գրավում. 90+9-րդ րոպեին «ճայերին» հաղթանակ պարգևեց Ալեքսիս Մաք Ալիսթերը, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Այսպիսով, «Բրայթոնը» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո Ռոբերտո Դե Ձերբիի թիմը վաստակեց 55 միավոր` բարձրանալով 6-րդ հորիզոնական։ «Կարմիր սատանաները», 63 միավորով, 4-րդն են։ […]
Ավելին
«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը: Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբի ներկայացուցիչները ֆինանսական առաջարկ են կատարել 24-ամյա կիսապաշտպանին՝ ներկայացանելով նաև «Լիվերպուլի» մարզական ծրագիրը: Այժմ կողմերը բանակցություններ են վարում, սակայն դեռևս համաձայնության չեն հասել: Ռոմանոն հաստատում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Բրայթոնը» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ «Ճայերը» պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեցին` 6:0 հաշվով ջախջախելով «գայլերին»։ Ռոբերտո Դե Ձերբիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Դենիս Ունդավը, Դանի Վելբեքն ու Պասկալ Գրոսը։ Նշենք, որ 19-ամյա պարագվայցի հարձակվող Խուլիո Էնսիսոն էլ դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ։ Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» վաստակեց 52 […]
Ավելին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլներն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է ակումբից։ Կողմերի միջև պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, որը կողմերը չեն երկարաձգելու։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնը, 37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բրայթոնը»։ «Ճայերը» վետերան ֆուտբոլիստի հետ ակտիվ բանակցություններ են վարում և շատ մոտ են համաձայնության հասնելուն։ […]
Ավելին
«Վոթֆորդի» հարձակվող Ժոաո Պեդրոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բրայթոնի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ճայերը» գործարքի հարցում վերջնական համաձայնության են հասել «մեղուների» հետ, որի դիմաց վճարելու են 34 մլն եվրո։ Կողմերի միջև կնքվելու է երկարաժամկետ պայմանագիր, որի մանրամասները չեն հաղորդվում։ Բրազիլացի ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը կհամալրի 2023 թ. հուլիսի 1-ին։ Նշենք, որ այս […]
Ավելին
Փետրվարի 28-ին և մարտի 1-ին կայացան Անգլիայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Սթոք Սիթի» 0:1 «Բրայթոն» «Լեսթեր» 1:2 «Բլեքբեռն» «Ֆուլհեմ» 2:0 «Լիդս» «Բրիսթոլ Սիթի» 0:3 «Մանչեսթեր Սիթի» «Սաութհեմպտոն» 1:2 «Գրիմսբի Թաուն» «Բարնլի» 1:0 «Ֆլիտվուդ» «Շեֆիլդ Յունայթեդ» 1:0 «Տոտենհեմ» «Մանչեսթեր Յունայթեդ» 3:1 «Վեսթ Հեմ» Արդեն կայացել է մրցաշարի 1/4 եզրափակիչի […]
Ավելին
«Արսենալի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին նշել է, որ «զինագործները» չպետք է փորձեն գնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին. «Անիմաստ է փորձել Կիլիան Մբապեին ձեռք բերել։ Միակ ակումբը, որն ի զորում և ի վիճակի է գայթակղել Մբապեին այժմ և, հավանաբար, նրա կարիերայի մնացած ժամանակահատվածում, Մադրիդի «Ռեալն» է: Ես Դեկլան Ռայսի մեծ երկրպագուն եմ, և ժամանակն է, որպեսզի […]
Ավելին
Հունվարի 27-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատավածում կայացան Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Մանչեսթեր Սիթի» 1:0 «Արսենալ» «Ուոլսոլ» 0:1 «Լեսթեր» «Ակրինգտոն» 1:3 «Լիդս» «Բրիսթոլ Սիթի» 3:0 «Վեսթ Բրոմվիչ» «Լութոն Թաուն» 2:2 «Գրիմսբի Թաուն» «Բիրմինգհեմ» 2:2 «Բլեքբեռն» «Շեֆիլդ Վենսդեյ» 1:1 «Ֆլիտվուդ» «Սաութհեմպտոն» 2:1 «Բլեքպուլ» «Ֆուլհեմ» 1:1 «Սանդերլենդ» «Պրեսթոն» 0:3 «Տոտենհեմ» «Բրայթոն» 2:1 […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Բրայթոնն» «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին կեսում կողմերը նախքան ընդմիջում փոխանակվեցին խփած մեկական գնդակով։ Նախ 30-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի կազմից հաշիվը բացեց Հարվի Էլիոթը, ապա 39-րդ րոպեին «ճայերի» կազմից աչքի ընկավ Լյուիս Դանքը։ Երկրորդ խաղակեսում Ռոբերտո Դե Ձերբիի թիմն ուներ խաղային ու տարածքային շոշափելի առավելություն, սակայն […]
Ավելին
1 2 3 4 5 6 12

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023