Բրայթոնը փայլում է` ջախջախելով Շեֆիլդ Յունայթեդին 🎥

Բրայթոնը փայլում է` ջախջախելով Շեֆիլդ Յունայթեդին 🎥

18/02/2024 - 20:41

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Բրայթոնը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։

«Ճայերը» հանդիպման ամբողջ ընթացքում ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։

Ռոբերտո Դե Ձերբիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Սիմոն Ադինգրան, մեկական գոլ խփեցին Ֆակունդո Բուոնանոտեն և Դանի Վելբեքը, իսկ «Շեֆիլդի» պաշտպան Ջեք Ռոբինսոնը գրավեց սեփական դարպասը։

Հանուն արդարության` նշենք, որ տանտերերը 13-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց «Շեֆիլդի» պաշտպան Մեյսոն Հոլգեյթը։

Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» վաստակեց 38 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

«Շեֆիլդը», 13 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023