Լիվերպուլը Կլոպին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում

Լիվերպուլը Կլոպին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում

31/01/2024 - 15:16

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո լքելու է զբաղեցրած պաշտոնը։

Sky Sport-ը հայտնում է, որ մերսիսայդյան ակումբը գերմանացի մասնագետին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում։

Աղբյուրի փոխանցմամբ` Կլոպին փոխարինելու թեկնածուները Ռոբերտո Դե Ձերբին («Բրայթոն») և Խաբի Ալոնսոն («Բայեր») են։

Հավելենք, որ Ալոնսոն, որպես ֆուտբոլիստ 2004-09 թթ. հանդես եկել է «Լիվերպուլի» կազմում` անցկացրած 210 խաղում դառնալով 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» մարզում է 2015 թ. հոկտեմբերից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023