«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան, ֆուտբոլային փորձագետ Մայկա Ռիչարդսը կարծում է, որ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալից» ուժեղ թիմեր կան, հայտնում է As-ը։ «Ըստ իս` «Ռեալը» քառորդ եզրափակիչում «Բավարիային», հավանական կիսաեզրափակիչում ՊՍԺ-ին, իսկ այնուհետև եզրափակիչում «Արսենալին» կամ «Բարսելոնային» հաղթելու քիչ շանս ունեն։ Նայե՛ք «Բարսելոնային», կարծում եմ, նրանք ի զորու են հաղթել ցանկացած մրցակցի, այդ թվում` «Բավարիային»։ Չեմպիոնների […]
Ավելին
«Բարսելոնան» և ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նոր պայմանագիր կկնքեն, հայտնում է Diario Spօrt-ը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ Ակումբի մարզական տնօրեն Դեկուն ու Ֆլիկը բանակցել են դեռ 2025թ. դեկտեմբերից, բայց 61-ամյա մասնագետի առնացքային պահանջը եղել է Ժոան Լապորտայի` նախագահի պաշտոնում վերընտրվելը։ Ակնկալվում է, որ գերմանացի մարզիչը պայմանագրի ավարտից հետո կհեռանա կատալոնական գրանդից։ […]
Ավելին
Ժոան Լապորտան վերընտրվել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 63-ամյա ֆունկցիոները քվեարկության արդյունքում ստացել է ձայների 68,18 տոկոսը։ Նրա օգտին քվեարկել է «բլաուգրանայի» 32934 անդամ։ Լապորտայի հիմնական մրցակից Վիկտոր Ֆոնտին քվեարկել է 14385 հոգի` ստանալով ձայների 29,78 տոկոսը։ 984 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, որը ձայների միայն 2,04 տոկոսն է։ Այսպիսով, Ժոան Լապորտան […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 5:2 հաշվով ջախջախեց «Սևիլիային»։ «Բլաուգրանայից» փայլեց Ռաֆինիան` գրանցելով հեթ-տրիկ։ Բրազիլացի վինգերը երկու անգամ աչքի ընկավ 11-մետրանոցից։ Կատալոնական գրանդից մեկական գոլ խփեցին Դանի Օլմոն ու Ժոաու Կանսելուն։ Անդալուզյան ակումբից մրցակցի դարպասը գրավեցին Օսոն ու Ջիբրիլ Սոուն։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 70 միավորով առաջին տեղում է, «Սևիլիան»` 31 միավորով […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Չելսին» մրցակցի դաշտում 2:5 հաշվով պարտվել է ՊՍԺ-ին` կրկնելով ակումբի պատմության երկրորդ վատագույն ցուցանիշը, հաստատում է Opta-ն։ «Ազնվականները» ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում միայն երկրորդ անգամ են մեկ խաղում 5 գոլ բաց թողել։ Նախորդ անգամ նման դեպք գրանցվել էր 2000թ. ապրիլի 18-ին` մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնային» պարտվելով 1:5 հաշվով։ […]
Ավելին
«Արսենալի», «Բարսելոնայի», Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին, լեգենդար հարձակվող Թիերի Անրին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց (3:0) հետո գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» մասին, հայտնում է CBS Sports Golazo-ն։ «Ես սիրում եմ «Բարսային», բայց պետք է արժանին մատուցել «Ռեալին»։ Ոչ ոք նման արդյունք չէր ակնկալում։ Ոչ ոք չէր սպասում, որ Վալվերդեն […]
Ավելին
«Նյուքասլի» նախկին կիսապաշտպան Քրիս Ուոդլը կարծում է, որ ակումբը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (1:1) արժանի էր հաղթանակի, հաստատում է BBC-ն։ ««Նյուքասլն» արժանի էր հաղթանակի։ Կարելի էր տեսնել, թե որքան հիասթափված էր թիմն արդյունքից։ Նրանք ամբողջ 90 րոպեի ընթացքում ավելի լավ հանդես եկան։ «Բարսելոնան» փրկության իր տոմսն ստացավ խաղավերջում»,- ասել է Ուոդլը։ […]
Ավելին
«Ռոմայի» պաշտպան Էվան Նդիկան կարող է շուտով փոխել ակումբը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Կոտդիվուարցի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»։ Հռոմեական ակումբը 26-ամյա պաշտպանից կբաժանվի, եթե վճարվի 50 միլիոն եվրո։ Նդիկան իտալական ակումբում հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 117 խաղում գրանցել է 5-ական գոլ ու ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Սեյնթ Ջեյսմ Պարկ» ստադիոնում մեծ դժվարությամբ ոչ-ոքի գրանցեց «Նյուքասլի» հետ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Կաչաղակներից» հաշիվը 86-րդ րոպեին բացեց Հարվի Բարսնը, իսկ «բլաուգրանայի» պատասխան գոլը 90+6-ին 11-մետրանոցից խփեց Լամին Յամալը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտին 18-ին «Կամպ Նոու» ստադիոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Գալաթասարայ» – «Լիվերպուլ»` 10.03, 21:45 Գլխավոր մրցավար – Խեսուս Խիլ Մանսանո (Իսպանիա)։ Եզրային մրցավարներ – Անխել Նևադո, Գվադելուպե Պորաս Այուսո (երկուսն էլ` Իսպանիա)։ Տեսաօգնականներ – Գիլերմո Կուադրա Ֆեռնանդես, Վալենտին Գոմես (երկուսն էլ` Իսպանիա)։ Չորրորդ մրցավար – Խուան Մարտինես Մունուեռա (Իսպանիա)։ «Նյուքասլ» – […]
Ավելին
1 8 9 10 11 12 355

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026