Ալվարեսի գործակալները բանակցել են երեք գրանդ ակումբների հետ
Ալվարեսի գործակալները բանակցել են երեք գրանդ ակումբների հետ
12/05/2026 - 00:23

Ամռանը Մադրիդի «Ատլետիկոյի» տրանսֆերային քաղաքականությունը կախված է ակումբի հարձակվող Խուլիան Ալվարեսի ապագայից, հաստատում է Cadena SER-ը։

«Ռոխիբլանկոսի» բազմաթիվ ներկայացուցիչներ կարծում են, որ արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ակումբից։

Մադրիդյան գրանդում տեղյակ են, որ 26-ամյա հարձակվողի գործակալները բանակցել են «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և «Արսենալի» հետ։

Մադրիդյան գրանդն Ալվարեսի տեղափոխության վերաբերյալ դեռ որևէ առաջարկ չի ստացել։ «Ատլետիկոն» իր ֆուտբոլիստի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի 100 միլիոն եվրո։

«Հնդկացիների» ղեկավարները համոզված են, որ ներկա պահին ոչ մի ակումբ պատրաստ չէ հարձակվողի համար վճարել այդքան գումար։

Խուլիան Ալվարեսը «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2024թ. օգոստոսից, 106 խաղում խփել է 49 գոլ, կատարել 17 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026