Գավի. «Չեմպիոնների լիգան հաղթելը չպետք է մոլուցք համարենք»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին խոսել է Չեմպիոնների լիգայի մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մենք Չեմպիոնների լիգան հաղթելը չպետք է մոլուցք համարենք։ Երբ ժամանակը գա, կնվաճենք տիտղոսը։ Մեր մրցաշրջանը հիանալի է անցել»,- ասել է իսպանացի կիսապաշտպանը։
«Բլաուգրանան» վերջին անգամ Չեմպիոնների լիգան հաղթել է 2015 թվականին` եզրափակիչում 3:1 հաշվով հաղթելով «Յուվենտուսին»։
Անցնող 11 տարիներին կատալոնական գրանդը մրցաշարում առավելագույնը հասել է կիսաեզրափակիչ` 2019 և 2025 թվականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Գավի, Չեմպիոնների-լիգա