Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ «Ինտերն» ընդունել էր «Ատալանտային»։ Խաղն անցավ բավականին լարված և թեժ պայքարում։ Անտոնիո Կոնտեի սաները ոչ միայն չկարողացան հաղթել, այլև քիչ էր մնում պարտություն կրեին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ Չնայած միլանյան ակումբին հաջողվեց բավականին արագ բացել հանդիպման հաշիվը, առաջին խաղակեսն անցավ հավասար […]
Ավելին
«Նապոլիի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը ձեռք է բերել «Լայպցիգի» 28-ամյա կիսապաշտպան Դիեգո Դեմեին։ Ըստ transfermarkt.com-ի՝ իտալական ակումբը «Լայպցիգին» վճարել է 12 մլն եվրո, որին կարող է ավելանալ ևս 3 մլն եվրո՝ որպես բոնուս։ Խաղացողը կվաստակի 1․7 մլն եվրո։
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում հռոմեական «Լացիոն» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ։ 82-րդ րոպեին հաղթական գնդակը հեղինակեց առաջնության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեն, ով արդեն դարձել է 20 գոլի հեղինակ։ Սիմոնե Ինձզագիի սաների համար այս հաղթանակը դարձավ 10-րդ անընդմեջը և շարունակում են պայքարել չեմպիոնի տիտղոսի համար։ Հռոմեական ակումբը վաստակեց 42 […]
Ավելին
«Միլանը» ցանկանում է վինգեր Սուսոյին փոխանակել «Ռոմայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Չենգիս Ունդերի հետ։ Այս գաղափարի իրագործումը սկսել է թափ հավաքել։ Այս մասին տեղեկացնում է La gazzeta dello sport-ը։ Իսպանացին և թուրքը այս մրցաշրջանում հիասթափված են իրենց սատացած խաղային պրակտիկայից, և այս տրանսֆերը կարող է երկու կողմին էլ ձեռնտու լինել։ SportMediaset-ի տվյալենրով, այս փոխանակումը առաջարկել են […]
Ավելին
Ա սերիայի 2019/20 մրցաշրջանը հատում է հասարակածը։ Այսօր մեկնարկել է 19-րդ տուրի։ Առաջնության բացահայտում դարձած «Կալյարին» կրեց 4-րդ անընդմեջ պարտությունը, իսկ «Միլանը» ուրախացրեց իր երկրպագուներին՝ հյուրընակվելիս հաղթելով 0։2 հաշվով։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո, միլանյան ակումբը մեծացրեց ճնշումը՝ երկու անգամ գրավելով Ռոբին Օլսենի պաշտպանած դարպասը։ 46-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաֆայել Լեաուին, իսկ 64-րդ րոպեին եվրոպական ֆուտբոլ […]
Ավելին
Այս ֆուտբոլային weekend-ը լի է լինելու ֆանտաստիկ հանդիպումներով, հատկապես աչքի է ընկնելու իտալական Ա սերիան։ Միասին կծանոթանանք, թե ինչ հանդիպումներ են լինելու այս շաբաթ և կիրակի օրերին։ ԱՊԼ «Քրիստալ Փելես» – «Արսենալ» 11․01, 16։30, «Հ2» Լոնդոնյան թիմերը մրցաշարային աղյուսակում հարևաններ են։ Երկու թիմերի խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը բացասական է, սակայն Ռոյ Հոջսոնի սաներն […]
Ավելին
Անգլիա «Մանչեսթեր Սիթին» նպատակ ունի ուժեղացնել պաշտպանության կենտրոնն ու ձախ եզրը։ «Քաղաքաբնակները» հետևում են «Լեսթերից» Բեն Չիլվելին, «Վիլյառեալից» Պաու Տոռեսին, ինչպես նաև «Բենֆիկայից» Ռուբեն Դիաշին։ Էշլի Յանգը կարծես թե լքում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, անգլիացի 34-ամյա եզրայինին մանկունյական ակումբը 1 տարվա պայմանագիր է առաջարկել, սակայն խաղացողը մերժել է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, իտալական ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Վուլվերհեմպտոնի» 22-ամյա հարձակվող Պատրիկ Կուտրոնեին։ Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը մրցաշրջանի ավարտից հետո կունենա նաև խաղացողին գնելու իրավունք։ Հիշեցնենք, որ իտալացի հարձակվողը նախորդ ամռանը «գայլերի» կազմը համալրել էր «Միլանից», իսկ գործարքը արժեցել էր 18 մլն եվրո։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 18-րդ տուրը։ Տուրը մեկնարկեց «Բրեշիա» – «Լացիո» հանդիպումով։ Հյուրերը մեծ դժվարությամբ 1։2 հաշվով տարան կամային հաղթանակ։ 18-րդ րոպեին տանտերերը Մարիո Բալոտելիի ջանքերով բացեցին հանդիպման հաշիվը։ Սակայն, 40-րդ րոպեին «Բրեշիայի» կիսապաշտպան Անդրեա Չիստանան երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց խաղադաշտից, իսկ հյուրերը վաստակեցին 11 մետրանոց հարվածի իրավունք, որը հստակորեն իրացրեց Չիրո Իմոբիլեն։ […]
Ավելին
Իտալիայում վերսկսվել է Ա սերիան։ Ընթանում է 18-րդ տուրը, որի շրջանակում «Յուվենտուսը» 4։0 հաշվով ջախջախեց մրցաշրջանի բացահայտումներից «Կալյարիին»։ Խաղի հերոս դարձավ 34-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ հեթ-տրիկի և գոլային փոխանցման հեղինակ, մեկ գնդակ էլ գրանցվեց Գոնսալո Իգուայինի անվան դիմաց։ Ռոնալդուն իր գոլերի քանակը հասցրեց 13-ի և ռմբարկուների պայքարում դուրս եկավ 2-րդ հորիզոնական։ «Յուվետնուսը» վաստակեց 45 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026