Դանիելե դե Ռոսին կերպարանափոխվել է, որպեսզի կարողանա մուտք գործել Curva Sud տրիբունա?

Դանիելե դե Ռոսին կերպարանափոխվել է, որպեսզի կարողանա մուտք գործել Curva Sud տրիբունա?

29/01/2020 - 18:42

Անցնող հանգստյան օրերին կայացավ հերթական հռոմեական դերբին, որի շրջանակում «Ռոման» և «Լացիոն» կիսեցին միավորը․ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

«Ռոմայի» նախկին ավագ Դանիելե դե Ռոսին, ով վերջերս ավարտեց խաղացողի կարիերան, ներկա է եղել այդ հանդիպմանը։ Խաղացողի կինը՝ Սառա Ֆելբերբաումը, Instagram-ի էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա կերպարանափոխում դե Ռոսիին։ «Ջալոռոսիների» նախկին ավագը իր ընկեր Վալերիո Մաստանդրեայի հետ ուղևորվել է «Ռոմայի» երկրպագուների հանրահայտ Curva Sud տրիբունա։ Սակայն, ոչ մի երկրպագու նրան չի ճանաչել, քանի որ նա եղել է ներկված, կրել է պարիկ և շարֆով փաթաթված, ինչպես մյուսները։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023