Ծանրամարտի ԱԱ. Ռաֆիկ Հարությունյանի արդյունքը 🎥/📸
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտավ Ռաֆիկ Հարությունյանը (85 կգ)։
Եվրոպայի 2022թ. չեմպիոնը հանդես եկավ B խմբում` երկամարտի 345 կգ (155+190) արդյունքով զբաղեցնելով 11-րդ տեղը։ Հարությունյանը պոկում և հրում վարժություններում միայն մեկական հաջող մոտեցում ունեցավ։
B խմբում հանդես եկավ նաև Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բոսնա և Հերցեգովինան ներկայացնող, աշխարհի 2015թ. առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 2016թ. չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը։
30-ամյա ծանրորդը գրանցեց երկամարտի 346 կգ (160+1876)` զբաղեցնելով 10-րդ տեղը։ Նա նույնպես մեկական հաջող մոտեցում ունեցավ։
B խումբը 362 կգ (161+201) արդյունքով հաղթեց վրացի Զուրաբ Մսխալաձեն։
Հիշեցնենք, որ այս քաշային կարգի C խմբում հանդես էր եկել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Մարտին Պողոսյանը, որը երկամարտի 337 կգ (147+190) արդյունքով երկրորդ տեղն էր զբաղեցրել։
Հայ ծանրորդների վերջնական դիրքը պարզ կլինի միայն A խմբի ուժեղագույն 10 ծանրորդների պայքարի ավարտից հետո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
