Նորվեգիայում չեմպիոնական անհավանական պայքար է ընթանում 🎥
Նորվեգիայի Էլիտսերիայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում «Բուդյո Գլիմտը» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է գործող չեմպիոն «Վիկինգին»։
Տանտերերից գոլ են խփել Անդրեաս Հելմերսենն ու Յենս Հաուգեն, իսկ մրցակցի պաշտպան Հենրիկ Ֆալխեներն ինքնագոլ գրանցեց։
«Վիկինգից» աչքի ընկան Քրիստոֆեր Հաուգենը և Էրիկ Բոտհեյմը։
Առաջնության ավարտից 5 տուր առաջ երկու ակուբներն էլ ունեն 59-ական միավոր, տարել են 19-ական հաղթանակ, գրանցել երկուական ոչ-ոքի, կրել 4-ական պարտություն, ունեն խփած ու բաց թողած գոլերի +38-ական տարբերություն։
Այդուհանդերձ, «Վիկինգը» մրցակցին գերազանցում է խփած ավելի շատ գոլերի (64-ը` ընդդեմ 61-ի) շնորհիվ։
Նորվեգիայում հավասար միավորների դեպքում առաջինը հաշվի են առնում խփած ու բաց թողած գոլերի դրական հարաբերակցությունը։
Ըստ հեղինակավոր Football Meets Data վիճակագրական ընկերության սիմուլյատորի` 57 տոկոս հավանականությամբ չեմպիոնի տիտղոսը կնվաճի «Բուդյո Գլիմտը»։ Ընկերության սուպերհամակարգիչը հաշվի է առել վերջին տուրերում ակումբների մրցակիցների բարդությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բուդե Գլիմպտ, Էլիտսերիա, Վիկինգ